Մասնակից:Ani Abgaryan/Ավազարկղ
Չիլի սոուս և մածուկ, համային հավելումներ, որոնք պատրաստված են չիլի պղպեղով:
Չիլի սոուսը լինում է կծու, քաղցր, կամ էլ երկուսի համադրությամբ, ուստի այն կարող է կծու սոուսից տարբերվել շատ քաղցր կամ մեղմ համային բազմազանությամբ, որոնք սովորաբար բացակայում են կծու սոուսներում[1][2], չիլի սոուսի մի շարք տեսակներ իրենց պատրաստման մեջ ներառում են շաքարավազ, ինչպիսիք են թայլանդական քաղցր չիլի սոուսը և ֆիլիպինյան ագրե դուլչեն, որը քաղցրություն է հաղորդում համին[3][4][5], երբեմն, որպես հիմնական բաղադրիչ, չիլիի սոուսները պատրաստվում են կարմիր լոլիկով: Չիլիի շատ սոուսներ կարող են ավելի խիտ և մածուցիկ լինել, համեմատած կծու սոուսների հետ:
Չիլի մածուկը սովորաբար այն մածուկն է լինում, որի հիմնական բաղադրիչը չիլի պղպեղն է: Օգտագործվում է որպես և՛ խոհարարական բաղադրիչ, և՛ համեմունք ուտեստը պատրաստելու համար: Որոշ պղպեղներ պատրաստվում են լոբով, ինչպես չինական դաբանջյանը, իսկ որոշներն էլ պատրաստվում են մանրացված ֆերմենտացված լոբով, ինչպես կորեական գոչուջանգը: Չիլի մածուկի տարածաշրջանային, ինչպես նաև նույն խոհանոցի շրջանակներում տարբեր տեսակներ կան:
Չիլիի սոուսներն ու մածուկները կարող են օգտագործվել որպես թանձրուկ՝ ուտելիքը թաթախելու, խոհարարական տեսք հաղորդելու, կամ էլ մարինատացնելու համար[4][6], չիլիի սոուսի և մածուկի զանգվածային արտադրության բազմաթիվ առևտրային տեսակներ կան:
Բաղադրիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բաղադրիչները սովորաբար ներառում են խյուս կամ մանրացված չիլի պղպեղ, քացախ, շաքար և աղ, որոնք խտացնում են խառնուրդը[4][7], լրացուցիչ բաղադրիչները իրենց մեջ կարող են պարունակել սխտոր, այլ սննդանյութեր, եգիպտացորենի օշարակ, համեմունքներ[4], Որոշ տեսակների հիմնական բաղադրիչը տոմատի մածուկն է[3],
Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արևելյան Ասիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Չինաստան[խմբագրել | խմբագրել կոդը]
Չիլի յուղը Սիչուանին բնորոշ համեմունք է, որը հիմնականում օգտագործվում է սառը ուտեստների, ինչպես նաև որոշ տաք ուտեստների մեջ: Այն նաև որպես համեմունք է օգտագործվում խոհարարության մեջ: Չիլիի յուղ պատրաստելու համար տաք յուղը լցնում ենք չոր չիլի պղպեղի ամանի մեջ, որին էլ սովորաբար ավելացնում են մի քիչ Սիչուանի պղպեղ: Տաք յուղի մեջ առնվազն մի քանի ժամ թաթախելուց հետո յուղը ունենում է չիլիի համն ու բույրը ։ Որքան լավ է չիլին աղացած լինում, այնքան ավելի ուժեղ է համը (տարածաշրջաններում տարբեր են լինում. աղացած չիլին սովորաբար օգտագործվում է Արևմտյան Չինաստանում, մինչդեռ ամբողջովին չորացրած չիլին ավելի տարածված է Հյուսիսային Չինաստանում:)
Չինական չիլի սուսները սովորաբար խիտ մածուցիկ են լինում ու օգտագործվում են որպես թանձրուկ ուտելիքները թաթախելու կամ էլ տապակելու համար:
Դուբանջիանգը Սիչուան խոհանոցից է գալիս, որը լայնորեն օգտագործում է որպես չիլի պղպեղ: Այն պատրաստվում է լոբու կամ սոյայի սոուսով և պարունակում է բավականին մեծ քանակությամբ չիլի: Անգլերենում այն հաճախ անվանում են «լոբով կծու սոուս» ։
Գույլին (Kweilin) չիլի սոուսը (Guìlín làjiāojiàng 桂林辣椒醬) պատրաստաստվում է թարմ չիլիով, սխտորով և ֆերմենտացված սոյայի հատիկներով; այն նաև վաճառվում է որպես սոյայի չիլի սոուս (լա ջիաո ջանգը և լա դու բանը նույնը չեն, թեպետ տարաի մեջ նույն տեսքն ունեն): Դուո ջիաոն (duò jiāo 剁椒) Հունան խոհանոցից է գալիս, որը ավելի համեղ է համարվում, քան Սիչուան խոհանոցինը: Դուո նշանակում է թակած, իսկ ջիաո նշանակում է չիլի: Դուո ջիաոն պատրաստվում է մանրացված կարմիր չիլի պղպեղով, որը աղի լուծույթի մեջ թթու դնելով ունենում է աղի և թթու համ։ Դա Հունան խոհանոցի հիմնական համեմունքն է որն օգտագործվում է «duòjiāo yútóu» (剁椒魚頭) մանրացված չիլիով շոգեխաշած ձկան կերակուրի մեջ:
Հո սոուսը ծովամթերքով պատրաստված սոուս է, որը առաջին անգամ ստացել են Հոնկ Կոնգում[8],
Յոնգֆենգ չիլի սոուսը ավանդական ֆերմենտացված կծու սոուս է:
You la jiao (油辣椒, յուղով տապակած չիլի պղպեղ) Գույչժոու ոճով տապակած չիլի սոուս է՝ պատրաստված աղացած չիլիով և այլ խրթխրթան բաղադրիչներով: Խրթխրթան չիլին նմանատիպ համեմունք է, որը հիմնականում բաղկացած է խրթխրթան սոյայի հատիկներից և չիլիից: Լաո Գան Մա հայտնի է իր այս երկու ապրանքների արտադրությամբ:
Ճապոնիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Rāyu (չիլի յուղ) նույն լա ջիա յու սուսն է, որը հաճախ օգտագործվում է այնպիսի ուտեստների մեջ, ինչպիսին է գյոզան:
Yuzukoshō ճապոնական ֆերմենտացված մածուկ է, որը պատրաստված է չիլի պղպեղով, յուզու կեղևով և աղով.[9]
Kōrēgūsu, հայտնի համեմունք է Օկինավյան խոհանոցի ուտեստների մեջ, ինչպիսին է Օկինավյան սոբան: «Kōrē» բառը վերաբերում է Կորեային (Goguryeo):
Կորեա[խմբագրել | խմբագրել կոդը]
Կորեական խոհանոցում օգտագործվող չիլի յուղը պատրաստվում է տաք յուղի (սովորաբար քունջութի կամ բուսական յուղի) մեջ gochugaru (կորեական չիլիի փոշի կամ սերմեր) խառնելով, որը ավելացնում ենք տապակման վերջին փուլում` նախքան ապուրներին ջուր ավելացնելը, ինչպիսիք են yukgajang-ը և sundubujigae-ն:
Dadaegi կծու մածուկ է` պատրաստված չորացրած ու աղացած կարմիր չիլի պղպեղով(կամ էլ չիլի փոշիով ու սերմերով), որին ավելացնում ենք աղացած սոխ, սխտոր, սև պղպեղ, աղ կամ սոյայի սոուս, շաքար, մսի արգանակ, քունջութի յուղ և քունջութի տապակծ սերմեր: Այն ավելացվում է այնպիսի ճաշատեսակների մեջ, ինչպիսիք են naengmyeon (լապշայիով սառը ապուր) կամ dwaeji-gukbap (բրնձով ու խոզի մսով ապուր)՝ կծու համ տալու համար:
Gochujang-ը կամ կարմիր չիլի մածուկը ախորժակ բացող, քաղցր ու կծու ֆերմենտացված համեմունք է` պատրաստված չիլի փոշիով, կպչուն բրնձի ալյուրով, մեջուի փոշիով (ֆերմենտացված սոյա), գարու ածիկի փոշիով և աղով: Քաղցրությունը ստանում ենք խաշած կպչուն բրնձի օսլայի միջոցով, որը խմորման ընթացքում վերամշակվում է շաքարացնող ֆերմենտներով[10], ավանդաբար, տարիներ շարունակ այն ենթարկվել է բնական խմորման jankdok-ում(կավե ամանների մեջ) բարձր քարե ժայռի վրա, որը կոչվում է ջանգդոկայ․ այն հիմնականում բակում է լինում:
Զամջանգը թանձր,կծու մածուկ է, որը հաճախ ուտում են ssam-ով բանջարեղենով պատած խորոված մսի հետ, ինչպես որ կորեական խորովածն է: Այն պարունակում է դունջանկը (սոյայի մածուկ), Gochujang (չիլի մածուկ), քունջութի յուղ, սոխ, սխտոր, կանաչ սոխ և ըստ ցանկության շաքար:
Հարավարևելյան Ասիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Լաոս[խմբագրել | խմբագրել կոդը]
Jaew bong-ը քաղցր և կծու Լաոսական չիլի մածուկ է:
Բրունեյ, Ինդոնեզիա, Մալայզիա և Սինգապուր[խմբագրել | խմբագրել կոդը]
Սամբալը ընդհանուր տերմին է՝ բոլոր տեսակի չիլիով պատրաստաված սոուսների համար, որոնք տարածված են Բրունեյում, Ինդոնեզիայում, Մալազիայում, Սինգապուրում և Շրի Լանկայում: Ըստ բաղադրատոմսի սամբալների մեծ մասը ավանդաբար պատրաստվում է քարե մուրճով և հավանգով: Այնուամենայնիվ, այսօր շշալցված սամբալի զանգվածային արտադրության ապրանքանիշեր կան: Կաբայ սոուս (Ինդոնեզիա) կամ Սոս Չիլիի (Մալազիա և Բրունեյ) բաղադրության մեջ օգտագործում են տոմատի խյուս, չիլիի հյութ, շաքար, աղ և մի քանի այլ համեմունքներ` կծու, բայց ոչ շատ կծու համ տալու համար: Որոշ գյուղական առևտրային տեսակներ օգտագործում են bird's eye chili (cili padi, cabai rawit կամ burung), իսկ սոուսի կծու համը ուժեղացնելու համար ավելացնում են իր իսկ սերմերը։ ինչպես կետչուպի/լոլիկի սոուսի դեպքում: Գոյություն ունի կոճապղպեղով և սխտորով եփուկներ (հավի մսով բրնձի համար), և նաև տեսակներ՝ մածուցիկ խտությամբ, ինչպիսին կետչուպն ու տոմատի սոուսն է։
Ինդոնեզիայում առևտրային մատչելի շշալցված այս չիլի սոուսը հայտնի է որպես saus cabai: Դրանք սովորաբար հայտնի են նաև որպես շշալցված սամբալ: Այնուամենայնիվ, ավանդական սամբալը ի տարբերություն իր խոշոր կտորներով զանգվածին և հարուստ համով ավանդական սամբալի, այս շշալցված սամբալը՝ չիլի սոուսը, տոմատի սոուսի նման նույնիսկ մածուցիկություն և թեթև կծու համ ունի: Ավանդական սամբալը՝ համեմված է ծովախեցգետնի մածուկով, իսկ առևտրային սամբալի սոուսը սովորաբար պարունակում է մանր աղացած կարմիր չիլի և սխտոր, իսկ երբեմն էլ մի քիչ շաքար՝ առանց ծովախեցգետնի մածուկ ավելացնելու:
Ֆիլիպիններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև: Ֆիլիպինյան համեմունքներ
Ֆիլիպինյան ագրե դուլչե
Ֆիլիպիններում թանձր սոուսների ամբողջական տերմինը սավսավանն է, որի մեջ չիլին կարող է լինել կամ էլ չլինել:Ի տարբերություն Հարավարևելյան Ասիայի այլ շրջանների սոուսների, սավսավանի մեծ մասը նախապես չի պատրաստվում, այլ մատուցվում է սեղանի վրա ՝ ըստ ընթրողի նախասիրության: Այսպիսով, չիլին սովորաբար ըստ ճաշակի է լինում: Այնուամենայնիվ, կան նաև տեղական սոուսներ և մածուկներ, որոնք չիլի պղպեղը օգտագործում են որպես հիմնական բաղադրիչ[11],
Ամենատարածվածը ավանդական Ֆիլիպինյան քաղցր և թթու սոուսն է, որը հայտնի է որպես agrodulce (կամ agridulce)` պատրաստված եգիպտացորենի օսլայից, աղից, շաքարից, լաբույո չիլիից և լոլիկից կամ բանանի կետչուպից: Սրանք ավանդական սոուսներ են, որոնց մեջ կարելի է տապակած ուտեստները թաթախել, ինչպիսիք են lumpia կամ okoy[12][13][5],
Նմանատիպ սոուս է նաև փողոցում պատրաստվող նախուտեստների համար պատրաստված մանոնգ սոուսը և ձկան կոլոլակի սոուսը: Այն անվանվել է Մանոնգի` Թագալոգում ապրող մի ծեր մարդու պատվին, որից հետո այս տերմին փողոցում սնունդ վաճառողներին դիմելու ամենատարածված ձևն է դարձել: Այն պատրաստվում է ալյուրով կամ եգիպտացորենի օսլայով, շաքարով, սոյայի սոուսով, սխտորով, լաբույո չիլիով, աղացած պղպեղով և մուսկովադոյով կամ շագանակագույն շաքարով: Կարող եք նաև օգտագործել գազավորված զովացուցիչ ըմպելիքներ ՝ կրաքարի կամ կիտրոնի համով[14][15][16][17],
Փողոցում պատրաստվող սննդի համար օգտագործվող մեկ այլ կծու համեմունք է «սիոմայ սոուսը» կամ «չիլի սխտորի սոուսը»: Այն սովորաբար ուտում են ֆիլիպինյան սիոմայի հետ։Այն իր մեջ պարունակում է աղացած լաբույո չիլի, սխտոր և չորացրած ծովախեցգետին կամ էլ աղացած միս, որը ջրի մեջ եփվում է, այնուհետև ձեթի մեջ տապակվում: Այն ստանում է չինական չիլի յուղի թրմված դիմ սում սոուսների համը, որը նրա հիմնական տեսակն է: Այն սովորաբար ուտելուց առաջ համեմում են կալամանսիով[18],
Մարանաոյի ժողովրդի մեջ մեկ այլ հայտնի համեմունք է պալապան ՝ շատ կծու համեմունք է, որը պատրաստվում է սակուրաբայով (տեղական կանաչ սոխ), կոճապղպեղով, քրքումով և լաբույո չիլիով: Սա ամենատարածված հավելումն է մարանաոյի ուտեստներում[19][20],
Թաիլանդ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թաիլանդցիները չիլի սոուսների փոխարեն բազմաթիվ ճաշատեսակների ավելացնում են հում չիլի: Չիլիի սոուսները որպես համեմունք են ուտում, բայց կարող են օգտագործվել նաև որպես բաղադրիչ:
Nam Phrik-ը Թայլանդական սոուսի կամ չիլի մածուկի ընդհանուր անունն է: 1974 թվականին հրատարակված թայլանդական խոհարարական գիրքը պարունակում է ավելի քան 100 տարբեր բաղադրատոմսեր[21], Nam Phrik phao (տապակած չիլի մածուկ), Nam Phrik num (մանրացված խորոված կանաչ չիլի մածուկ) և Nam Phrik kapi (չիլի մածուկ, որը պատրաստվում է ֆերմենտացված ծովախեցգետնի մածուկով) ամենահայտնի սորտերից են: Թայլանդական շատ թանձրուկներ (Nam chim) պարունակում են չիլի պղպեղ: Nam chim chaeo-ն պարունակում է աղացած չորացրած չիլի պղպեղ: Ամբողջ աշխարհում հասանելի է nam chim kai-ն, որը նաև հայտնի է որպես «չիլի սոուս հավի մսի համար» կամ «թայլանդական քաղցր չիլի սոուս»: Prik nam pla-ն ձկան սոուս է (nam pla) մանրացված հում պղպեղով, կրաքարի հյութով և երբեմն սխտորով: Sriracha սոուսը թայլանդական չիլի սոուս է, որը պատրաստել են Թաիլանդի Սի Ռաչա քաղաքում:
Sriracha սոուսը կծու սոուսի կամ չիլի սոուսի տեսակ է, որը պատրաստվում է չիլի պղպեղի մածուկով, թորած քացախով, սխտորով, շաքարով և աղով: Այն սովորաբար մատուցվում է տաք կամ սառը: Այն անվանվել է Թաիլանդի արևելքում գտնվող Չոնբուրի նահանգի ափամերձ Սի Ռաչա քաղաքի անունով, որտեղ այն առաջին անգամ պատրաստվել է և տեղի ռեստորաններում ծովամթերքով ուտեստների հետ մատուցվել[22],
Մեկ այլ տեսակի չիլի սոուս է թայլանդական քաղցր չիլի սոուսը[23][24] որն օգտագործվում է որպես սոուս, իսկ կերակուր պատրաստելու համար աջիկա, օրինակ՝ տապակած ուտեստների մեջ[24], Mae Ploy ընկերությունը թայլանդական քաղցր չիլի սոուսի խոշոր արտադրողն է[23], Հյուսիսային Ամերիկայի խոշոր ցանցային սուպերմարկետների խանութները ներկրում են թայլանդական քաղցր չիլի սոուս.[24], Քաղցր չիլի սոուսն օգտագործվում է թայլանդական խոհանոցում[25], ինչպես նաև երբեմն օգտագործվում է սուշիի պատրաստման ժամանակ[26], Nam phrik-ի ՝ Թայլանդական խոհանոցին բնորոշ կծու չիլիի հիմքով սոուսների որոշ տեսակներր քաղցրացվում են շաքարով:
Վիետնամ[խմբագրել | խմբագրել կոդը]
Vietnamese tương ớt (չիլի սոուս) այն պատրաստվում է հասած չիլի պղպեղով, քացախով, սխտորով, շաքարով և աղով: Այն շատ տարածված է վիետնամական խոհանոցում, որը հաճախ օգտագործվում է տարբեր ուտեստների մեջ:
Հարավային Ասիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Չիլին (հնդկ.՝ mirch), թարմ, կիսաչոր կամ չորացրած, կարևոր բաղադրիչ է ողջ Հարավային Ասիայում, որի բազմաթիվ տեսակները հասել են պորտուգալական առևտրի միջոցով տասնվեցերորդ դարից:Ներկայումս մայրցամաքի տարբեր մասերում տարածված են բազմաթիվ սորտեր, ինչպիսիք են Նագա Չիլին Նագալանդից, Չամբա Չուխը Հիմաչալ Պրադեշից, Գունտուր Չիլին Անդրա Պրադեշից, Ջվալա Չիլին Գուջարաթից և այլն: Այնուամենայնիվ, կծու սոուսներն ինքնին տարածված չէին մինչև վերջին տասնամյակները, երբ այնպիսի սորտեր, ինչպիսիք են bhut jolokia-ն և Naga morich-ը, համաշխարհային համբավ ձեռք բերեցին:
Նեպալում Նուն խուրսանին հայտնի համեմունք է, որը պատրաստվում է աղով և չիլիով, ինչպես Ակաբարը, սիլաուտո կոչվող հղկող քարի վրա: Սա հաճախ օգտագործվում է որպես Chutney և կարելի է ուտել բազմաթիվ ճաշերի և նախուտեստների հետ, ինչպիսիք են dal bhat-ը, տապակած եգիպտացորենը, խորոված հավը, վարունգը, նարինջը և այլն:
Պղպեղով Չաթնին հնդկական չիլի պղպեղի համեմունք է՝ համեմունքներով և խոտաբույսերով:
Մերձավոր Արևելք[խմբագրել | խմբագրել կոդը]
Լևանտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Shatta (Arabic: شطة shaṭṭah) հանրաճանաչ կծու սոուս է, որը պատրաստվում է ամբողջովին աղացած թարմ չիլի պղպեղից՝ դրանք խառնելով ձեթի հետ (սովորաբար ձիթապտղի): Սովորաբար ավելացվում են քացախ, սխտոր կամ այլ համեմունքներ։ Գոյություն ունեն Shatta-ի երկու տեսակ՝ կանաչ և կարմիր: Կարմիր սորտը պատրաստվում է լոլիկով։ Այն պատրաստվում է պիրի-պիրիից կամ նմանատիպ կծու պղպեղից: Կծվությունը կախված է օգտագործվող չիլիի տեսակից և արտադրողի նախասիրություններից (տնային շաթան սովորաբար ավելի կծու է, քան վաճառքի տեսակները): Սովորաբար օգտագործվում է ֆալաֆելի սենդվիչների հետ, հումուսով ուտեստների հետ կամ որպես համեմունք: Muhammara (արաբերեն ՝ محمرة մուամարա) կծու պղպեղո սոուս է, որը պատրաստվում է հալեպի պղպեղով, աղացած ընկույզով, չորացրած հացով և ձիթապտղի յուղով ։ Կարող են ավելացվել այլ համեմունքներ և հավելումներ: Այն մատուցվում է որպես սոուս կամ որպես սպրեդ հացի վրա քսելու համար կամ որպես սոուս ձկան և մսի համար ։ Այս ուտեստը հայտնի է նաև Թուրքիայում, որտեղ այն կարելի է անվանել ասկա ։
Մաղրեբ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարիսա Հարիսան հայտնի կծու սոուս է, որն օգտագործվում է Թունիսում և Մաղրեբի այլ երկրներում (հատկապես Ալժիրում և Լիբիայում): Այն սովորաբար պատրաստվում է աղացած կարմիր չիլիով ՝ ձիթապտղի յուղով, սխտորով, չամանով և համեմով, չնայած երբեմն չամանի փոխարեն օգտագործվում է չաման, և բաղադրատոմսերը տարբեր են: Սոուսն ունի մուգ կարմիր հատիկավոր խտություն։ Այն երբեմն տարածվում է գլանափաթեթների վրա, բայց նաև օգտագործվում է որպես համեմունք տարբեր ուտեստների համար: Թունիսյան հարիսան շատ ավելի կծու է, քան հարևան երկրներում: Cap Bon-ը Harissa-ի հայտնի ապրանքանիշն է: Հարիսան հաճախ վաճառվում է թիթեղյա բանկաների մեջ ։ Հարիսան տարածված է նաև Իսրայելում ՝ Մաղրիբի հրեաների ներգաղթի պատճառով ։
Թուրքիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Bieber salchas-ը թուրքական կարմիր պղպեղից մածուկ է:
Եմեն[խմբագրել | խմբագրել կոդը]
Sahawiq-ն արտադրվում է թարմ պղպեղը սխտորով, համեմով և երբեմն այլ բաղադրիչներ հետը աղալով։ Այն հայտնի է ինչպես Եմենում, այնպես էլ Իսրայելում, որտեղ այն բերվել է եմենի հրեաների կողմից, և որտեղ այն կոչվում է סחוג s'khug:
Աֆրիկա[խմբագրել | խմբագրել կոդը]
Գանա[խմբագրել | խմբագրել կոդը]
Շիտոն Գանայական չիլի սոուս է:
Մալավի[խմբագրել | խմբագրել կոդը]
Նալիի սոուսը պիրի-պիրի Չիլի սոուսի տեսակ է ։
Սոմալի[խմբագրել | խմբագրել կոդը]
Շիգնին սոմալիական չիլի սոուս է կամ յոգուրտ, որը պատրաստվում է չիլի պղպեղից, սոխից, սխտորից, լոլիկից, կիտրոնի հյութից, կիլանտրոյից և այլն:
Հարավային Աֆրիկա[խմբագրել | խմբագրել կոդը]
Պերի-պերի սոուսը պիրի-պիրի Չիլի սոուսի տեսակ է, որն օգտագործվում է Nando's Chicken արագ սննդի կետերում:
Թունիս[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարիսան չիլի մածուկ է, որը տապակած կարմիր պղպեղի և ձիթապտղի յուղի հիմքով է, որը համեմված է սխտորով, համեմի սերմերով և այլ խոտաբույսերով:
Եվրոպա[խմբագրել | խմբագրել կոդը]
Աջիկա մինգրելական և Աջիկա աբխազական (Վրաստան):
Հունգարիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Erős Pista (lit. Strong Steve) և Piros Arany (լատ. Կարմիր ոսկի) կծու պղպեղով մածուկ է, որը պատրաստված է մանրացված կծու պապրիկայից (Capsicum annuum L.), պապրիկան սովորաբար աճեցվում է Հունգարիայում, և այնտեղ լայնորեն օգտագործվում են ինչպես կծու, այնպես էլ թեթև քաղցր:
Պորտուգալիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Պիրի-պիրի սոուս Պիրի պիրին տարածված չիլի սոուս է; պիրի պիրի տերմինը պորտուգալերենից է փոխառնվել ՝ պորտուգալական Մոզամբիկի հետ շփման արդյունքում[27],
Օվկիանիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Նոր Զելանդիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Բազմաթիվ ազդեցություններ, որոնք արտացոլում են նրա բնակչության բազմազան էթնիկ պատկանելությունը: Սուպերմարկետներում առկա տեսակներն են:
Քաղցր չիլի սոուս - Թայլանդական ոճի (վիճելի է՝ արդյոք սա կարելի է համարել կծու սոուս). Կծու սոուսներ, որոնք հիմնված են հյուսիսամերիկյան և լատինոամերիկյան սորտերի վրա (առավել հաճախ առկա են Տաբասկո, Հաֆման, Կայտայա Ֆայրում, բայց կարելի է գտնել նաև ֆիրմային Մեքսիկական և Պերուական Սոուսներ) Մալազիական կծու սոուսները հիմնականում հնդկական սոուսների հիմքով են։ Պերի պերի սոուսը պորտուգալական պիրի-պիրի սոուս է, որը տարածված է նաև Հարավային Աֆրիկայում: Չինական ոճի սոուսներ են սև լոբին ու պղպեղը։ Խաղաղ օվկիանոսի կղզիներ Խաղաղ օվկիանոսի կղզիները մեծ ազդեցություն ունեն ասիական և եվրոպական խոհանոցների վրա:Կծու չիլի սոուսը չինական ոճով խիտ թանձրուկ է։ քաղցր չիլի սոուսը թայլանդական ոճի թանձրուկ է։ Պերի պերի սոուսը պորտուգալական ոճի թանձրուկ է
Ամերիկա[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև: կծու սոուսը և իր տեսակները
Անդեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ají-ն կծու սոուս է, որը հիմնականում պարունակում է լոլիկ, cilantro (համեմ), ինչպես նաև պղպեղ, սոխ և ջուր: Այն պատրաստվում է Անդյան երկրներում, ինչպիսիք են Բոլիվիան, Կոլումբիան և Պերուն:
Պերուում և Բոլիվիաում թեթև կծու համով, մրգային ռոկոտո սոուսներն են տարածված:
Կարիբյան կղզիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կծու սոուսները լայնորեն օգտագործվում են Կարիբյան կղզիներում։
Մեքսիկա[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեքսիկական սալսա (սոուս) Մեքսիկական չիլի սոուսները հայտնի են որպես սալսա անունով (բառացի` սոուս):.
Միացյալ Նահանգներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պղպեղի ժելեն պատրաստվում է Միացյալ Նահանգներում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ The Gypsy Kitchen, Lisa Lamme. p. 57.
- ↑ The Everything Thai Cookbook, Jam Sanitchat p. 164.
- ↑ 3,0 3,1 Handbook of Vegetable Preservation and Processing. pp. 162–164.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 The Asian Grocery Store Demystified, Linda Bladholm. pp. 58–61.
- ↑ 5,0 5,1 Alejandro, Reynaldo G. (2015). Food of the Philippines. Tuttle Publishing. ISBN 9781462905454.
- ↑ The Fishes & Dishes Cookbook, Kiyo Marsh, Tomi Marsh, Laura Cooper, p. 51.
- ↑ The Fishes & Dishes Cookbook, Kiyo Marsh, Tomi Marsh, Laura Cooper
- ↑ Vos, Heidemarie (2010). Passion of a Foodie. էջ 591. ISBN 978-1-934925-63-8.
- ↑ Ono, Tadashi and Salat, Harris The Japanese Grill Random House, 2011, p. 7
- ↑ «gochujang» 고추장. Doopedia (կորեերեն). Doosan Corporation. Վերցված է 17 April 2017-ին.
- ↑ «How to make the Best Sweet Spicy Sawsawan». Ang Sarap. 2017-06-07. Վերցված է 10 July 2019-ին.
- ↑ Alejandro, Reynaldo G. (1985). The Philippine Cookbook. Penguin. էջ 202. ISBN 9780399511448.
- ↑ «Sweet and Sour Sauce (Agre Dulce)». Kusina ni Manding. 2015-05-16. Վերցված է 9 July 2019-ին.
- ↑ «Fishball Sauce Recipe». Foxy Folksy. 2018-08-27. Վերցված է 11 July 2019-ին.
- ↑ «Fishballs Sauce ala Manong's Sauce Recipe». Atbp.ph. 29 January 2017. Վերցված է 11 July 2019-ին.
- ↑ «Filipino Street Food: Fishball Sauce Recipe». Maputing Cooking. Վերցված է 11 July 2019-ին.
- ↑ «Fish Ball Sauce Recipe, Just Like Manong's». Certified Foodies. 2013-08-14. Վերցված է 11 July 2019-ին.
- ↑ «How to make Homemade Siomai Sauce». Mama's Guide Recipes. 2017-04-24. Վերցված է 10 July 2019-ին.
- ↑ Santos, Kara (27 September 2018). «Home > Life Maranao condiment 'palapa' offers recipe for hope». ABS-CBN News. Վերցված է 5 March 2019-ին.
- ↑ Morocco, Chris (26 July 2017). «This Condiment Is Sweet, Spicy, Garlicky and Just Ridiculously Good». Healthyish. Bon Appétit. Վերցված է 5 March 2019-ին.
- ↑ [1](չաշխատող հղում)
- ↑ Edge, John (May 19, 2009). «A Chili Sauce to Crow About». The New York Times. Վերցված է 2013-02-15-ին.
- ↑ 23,0 23,1 HOT! - Make Your Own Sauce! - Justin Thyme. p. 36.
- ↑ 24,0 24,1 24,2 Thai Cooking: A Step-by-Step Guide to Authentic Dishes Made Easy, Darlene Anne Schmidt. p. 18.
- ↑ Caesars: The Essential Guide to Your Favourite Cocktail, Clint Pattemore
- ↑ Sushi For Dummies, Judi Strada, Mineko Takane Moreno
- ↑ «Part One: In the Beginning». Արխիվացված է օրիգինալից 2012-12-18-ին. Վերցված է 2012-12-20-ին.