Մ.թ.ա. III հազարամյակում ձևավորվել էր հայկական երաժշտության որակային յուրահատկությունը: Մովսես Խորենացին հիշատակում է «պանդիր» երաժշտական գործիքը: Պահպանվել են մինչքրիստոնեական Հայաստանի երգերի տեքստերի հատվածներ, որոնք պատմում են Արա Գեղեցիկի և Շամիրամի, Արտաշես թագավորի մասին: Այդ հնագույն երգերից մեկը, որը վերաբերում է մ.թ.ա. 2-րդ դարին, պատմում է հայ արքա Արտաշեսի և ալանների արքայադստեր՝ Սաթենիկի մասին։
Մ.թ. 301 թվականից, երբ Հայաստանն ընդունեց քրիստոնեությունը որպես պաշտոնական կրոն, հիմք է ստեղծվում հայկական քրիստոնեական եկեղեցու երաժշտության զարգացման համար: Ագաթանգեղոսը հայտնում է, որ IV դարի վերջից բարձրագույն դպրոցներում երգեցողություն են ուսուցանել: Հայ հնադարյան երաժշտության զարգացմանը նպաստում է նաև ֆեոդալիզմի ձևավորումը: Սակայն գուսանական արվեստը ենթարկվում է հալածանքների (այդուհանդերձ շարունակելով իր զարգացումը):
1588 թ. – մահացել է Միմար Սինանը, ծագումով հայ, թուրք նշանավոր ճարտարապետ (ծն. 1489 թ.):
1783 թ. – Իսլանդիայում ժայթքեց Լաքի հրաբուխը, պատմության ամենամեծ լավային ժայթքումներից մեկը: Հրաբխի հետևանքով մահացավ մոտ 10 000 մարդ, սատկեց մոտ 11 000 խոշոր եղջերավոր անասուն, 200 000 ոչխար, 30 000 ձի, հաջորդ տարի Եվրոպայի հյուսիսում բերքի պակաս և սով եղավ: