Մասնակից:Ալինա Հայրունց/Ավազարկղ38
Ալինա Հայրունց/Ավազարկղ38 | |
---|---|
Ծնվել է | 1981 թվականի փետրվարի 17 |
Ծննդավայր | Նյու-Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի, երգչուհի, երգերի հեղինակ, մոդել և դիզայներ |
Փերիս Ուիթնի Հիլթոն (անգլ.՝ Paris Whitney Hilton, ծնվել է 1981 թվականի փետրվարի 17-ին, Նյու-Յորք, ԱՄՆ)՝ ամերիկյան դերասանուհի, երգչուհի, երգերի հեղինակ, մոդել և դիզայներ:
Փերիս Հիլթոնը իր նախնիներից ժառանգել է աշխարհի խոշորագույն հյուրանոցային ցանցը՝ «Hilton Hotels»[1]: Նա առավել հայտնի դարձավ «The Simple Life» ռեալիթի շոուում (2003—2007), որտեղ նա խաղում էր իր ընկերուհու՝ Նիկոլ Ռիչիի հետ:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Փերիս Հիթոնը ծնվել է 1981 թվականի փետրվարի 17-ին՝ Ռիկ և Քեթի Հիլթոնների ընտանիքում: Նա համարվում է Կոնրադ Հիլթոնի թոռնուհին, ով հիմնադրել է Hilton հյուրանոցային ցանցը: Փերիսը ընտանիքի ամենամեծ զավակն է: Նա ունի կրտսեր քույրիկ՝ Նիկի Հիլթոն և երկու եղբայր՝ Բարոն և Կոնրադ Հիլթոնները:
Հիլթոնի մանկությունն անցել է տարբեր վայրերում՝ Վալդորֆ-Աստորիա հյուրանոցում, որը գտնվում է Մանհեթենում, Բևեռլի Հիլզում, Հեմփթոնում և այլն: Հիլթոնը ընդունվում է Նյու-Յորքի Dwight School, որտեղից նրան հեռացրին, սակայն հետո նա ստանում է միջնակարգ կրթության իր վկայականը:
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոդելի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2000 թվականին Փերիս Հիլթոնը ստորագրեց պայմանագիր՝ Դոնալդ Թրամփի մոդելային գործակալության հետ և դարձավ պրոֆեսիոնալ մոդել: Ավելի ուշ նա սկսեց աշխատել այլ մոդելային կազմակերպությունների հետ. Ford Models Management՝ Նյու-Յորքում, Models 1 Agency՝ Լոնդոնում, Nous Model Management՝ Լոս-Անջելեսում և Premier Model Management՝ Լոնդոնում: Հիլթոնը սկսեց նկարահանվել հանրահայտ բրենդային գովազդներում, որոնց մեջ են մտնում Iceberg, GUESS, Tommy Hilfiger, Christian Dior и Marciano:
Կինոյի և հեռուստատեսության կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիլթոնի առաջին հեռուստատեսային նախագիծը՝ The Simple Life ռեալիթի շոուն նրան մեծ հաջողություններ է բերում: Շոուն եթեր է հեռարձակվել 2003 թվականի դեկտեմբերի 2-ին՝ Fox ալիքով: Հիլթոնի և նրա ընկերուհու՝ Ռիչիի վեճը պատճառ դարձավ այն բանի, որ երեք սեզոն նկարահանելուց հետո ռեալիթի շոուն դադարեց եթեր հեռարձակվել: Հաջորդ չորրորդ և հինգերորդ սեզոնները դուրս եկան E! ալիքով: 2006 թվականին Հիլթոնը խաղացել է գլխավոր դերերը «Ոճային իրեր» և «Շեկահերը շոկոլադում» ֆիլմերում: 2008 թվականին դուրս է եկել «Գեղեցկուհին և այլանդակը» ֆիլմը, որի համար Փերիսը ստացել է երեք մրցանակ՝ «Ոսկե ազնվամորի»:
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Paris (2006, Փերիս Հիլթոնի ալբոմ)
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական | Հայերեն անվանումը | Օրիգինալ անվանումը | Դերը |
---|---|---|---|
1992 | Ջինը առանց շշի | Wishman | աղջիկը լողափում |
2001 | Zoolander | Կամեո | |
2002 | Ինը կյանքեր | Nine Lives | Ջո |
2002 | QIK2JDG | սուպերմոդել | |
2003 | Պոլի Շորը մահացած է | Pauly Shore Is Dead | Կամեո |
2003 | Ուոնդերլենդ | Wonderland | Կամեո |
2003 | Կատու | The Cat in the Hat | Կամեո |
2003 | Լոս-Անջելեսի ասպետները | L.A. Knights | Սեդի |
2004 | Ժամադրություն աստղի հետ | Win a Date with Tad Hamilton! | Հիզեր |
2004 | Լաս-Վեգաս | Las Vegas | Մեդիսոն |
2004 | Ջորջ Լոպես | George Lopez | Էշլի |
2004 | Միայնակ սրտեր | The O.C. | Քեյթ |
2004 | Նորաձև մայրիկը | Raising Helen | Էմբեր |
2004 | Բևերլի-Հիլզ | The Hillz | Հիզեր Սմիթ |
2004 | Վերոնիկա Մարս | Veronica Mars | Քեյթլին Ֆորդ |
2005 | Ամերիկյան երազանքներ | American Dreams | Բարբարա Էդեն |
2005 | House of Wax | Պեյջ Եդվարդս | |
2006 | Ոճային իրեր | Bottoms Up | Լիզա Մանչինի |
2006 | Շիկահերը շոկոլադում | Pledge This! | Վիկտորիա Ինգլիշ |
2007 | Ամերիկայի պատմությունը | Stories USA | Սեդի |
2008 | Գեղեցկուհին և այլանդակը | The Hottie & the Nottie | Քրիստաբել Էբոտ |
2008 | Repo! The Genetic Opera | Էմբեր Սվիթ | |
2009 | Ռեքս | Rex | Փերիս |
2009 | Գերբնական | Supernatural | Կամեո |
2010 | Շուն, ով փրկել է Սուրբ Ծնունդը | The Dog Who Saved Christmas Vacation | Բելա |
2013 | The Bling Ring | Կամեո |
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Փերիս Հիլթոնի օրիգինալ կայք
- Փերիս Հիլթոն Internet Movie Database կայքում
- Փերիս Հիլթոն Թվիթթերում
- Փերիս Հիլթոն Ֆեյսբուքում
- Փերիս Հիլթոն Ինստագրամում
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Пэрис Хилтон лишили наследства» (ռուսերեն). Лента.Ру. 30.07.2007. Արխիվացված է օրիգինալից 2012-10-23-ին. Վերցված է 2012-10-22-ին.