Jump to content

Մանկուրտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մանկուրտ, ըստ Չինգիզ Այթմատովի «Եվ դարից երկար ձգվում է օրը» վեպի գերեվարված անձ, որը բռնի կերպով վերածվել է անհոգի ստրուկի, լիովին ենթարկվում է տիրոջը և անցյալ կյանքից ոչինչ չի հիշում[1][2]։

Փոխաբերական իմաստով «մանկուրտ» բառը օգտագործվում է իր պատմական և ազգային արմատների հետ կապը կորցրած մարդուն բնորոշելու համար։ Այս իմաստով «մանկուրտ» բառը դարձել է հասարակ անուն[3] և օգտագործվում է հրապարակախոսությունում[4][5][6]։ Օգտագործվում է նաև «մանկուրտիզմ» բառը[7][8]։

Ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ լեզվաբանների Այթմատովը բառը կազմել է տեղական լեզուների արմատներից։

Հավանաբար «մանկուրտ» բառը ստեղծվել է հին թյուրքական մունգուլ (munqul)՝ «հիմար, բանականությունից զրկված» բառից[9]։ Ժամանակակից ղրղզերենում կա մունջու (munju) բառը, որը նշանակում է «հաշմանդամ»։ Մոնղոլերենում կա մանգուու (мангуу) բառը, որը կարող է նշանակել «հիմար» կամ «տկարամիտ»[10]։

Հնարավոր է, որ «մանկուրտ» բառը կազմվել է հին թյուրքական ման (man)՝ «հագցնել», գոտևորել և գուրուտ (qurut)` «չորացրած» բառերից, այսինք մարդ, որի գլխին գոտի է հագցվում և չորացվում[11]։

Ըստ Այթմատովի[խմբագրել | խմբագրել կոդը]

Այթմատովի «Եվ դարից երկար ձգվում է օրը» վեպում ստրկության համար նախատեսված գերու գլուխը սափրում և հագցնում էին «շիրի»՝ նոր մորթած ուղտի վզի հատվածի կաշին։ Գերուն կապում էին այնպես, որ չկարողանա հանել ուղտի կաշին, և թողնում էին անապատում մի քանի օր։ Բարկ արևի տակ կաշին կծկվում էր և սեղմում գլուխը։ Գերու մազերը աճում էին, և այս ամենը սոսկալի ցավ էր պատճառում, որից զոհը կամ մեռնում էր կամ կորցնում էր հիշողությունը։ Նա դառնում էր հիանալի ստրուկ՝ առանց նախկին կյանքի հիշողության, և հլու-հնազանդ ծառայում էր տիրոջը։ Մանկուրտ-ստրուկները սովորական ստրուկներից բարձր էին գնահատվում։

Այթմատովի վեպի մանկուրտ-հերոսը չի ճանաչում իրեն գտած մորը, և տերերի հրամանով սպանում է նրան։

Ըստ հետազոտողների[11] ղրղզական «Մանաս» էպոսում հերոսներից մեկը սպառնում է մյուսին, որ հաղթանակի դեպքում նրա գլխին ուղտի կաշի կքաշի և կկորցնի նրա հիշողությունը, կխլի անցյալը։ Այս տեղեկությունից բացի, գրականությունում և ֆոլկլորում մանկուրտի մասին ոչինչ չի հիշատակվում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Манкурт: толковый словарь русского языка Кузнецова». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 16-ին.
  2. «Словарь крылатых выражений: манкурт». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 16-ին.
  3. «Айтматов, Чингиз Торекулович». Кругосвет. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 16-ին.
  4. «Սերժ Սարգսյան. «Մենք մանկուրտ չենք, մենք Հայոց Աշխարհն ենք»». news.am. Վերցված է 2019 թ․ մարտի 16-ին.
  5. Լևոն Դռնոյան. «Մանկուրտների թագուհին». Վերցված է 2019 թ․ մարտի 16-ին.
  6. «Элита Татарстана — журнал для первых лиц». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 16-ին.
  7. «Ինչպես սիրել հայրենիքը». aravot.am. Վերցված է 2019 թ․ մարտի 16-ին.
  8. Тощенко, Жан Терентьевич, Манкуртизм как форма исторического беспамятства. // Пленарное заседание «Диалог культур и партнёрство цивилизаций: становление глобальной культуры». 2012. — С. 231.
  9. Древнетюркский словарь. Л.: Наука, 1969 г., с. 349.
  10. Монгольско-русский словарь. Под общей редакцией А. Лувсандэндэва. М.: Государственное издательство словарей, 1957 г., с. 235.
  11. 11,0 11,1 Гусейнова У. Г. Об этимологии слова «манкурт» // Бакы Университетинин Хябярляри. Щуманитар елмляр серийасы. № 2, 2006. С. 182.
Ընթերցե՛ք «մանկուրտ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։