Մանեկ
Appearance
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/44/Nut-hardware.jpg/400px-Nut-hardware.jpg)
Մանեկ, պարուրակային միացման կամ պտուտակային փոխանցման դետալ, որն ունի պարուրակով անցք։ Հեղույսի կամ գամասեղի վրա հագցված ամրակման մանեկները կազմում են հեղույսային միացում։ Ըստ ձևի լինում են վեցանիստ, կլոր, պսակաձև, թևավոր և այլ մանեկներ, որոնք աշխատում են ուժային կամ ընթացքային պտուտակի հետ զույգում։ Հանգույցի կոնստրուկցիային համապատասխան Մանեկները պատրաստվում են տարբեր ձևերի ու չափերի։ Որոշ դեպքերում կիրառում են 2 մասից բաղկացած երկատվող մանեկներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 220)։ ![]() |