Մայրություն (քանդակ, Երևան, Ռուբեն Քոչար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մայրություն (քանդակ, այլ կիրառումներ)
Մայրություն
Ընդհանուր տեղեկություններ
Համայնք Նոր Նորք
Առաջին հիշատակում 2016 թ.
Գտնվում է Նոր Նորքի 2-րդ զանգվածում, Մոլդովական փ., 41/7 շենքի բակում
Բարձրություն 2 մ
Քանդակագործ(ներ) Ռուբեն Քոչար
Նյութ բրոնզ
Շինարարության ավարտ 2016, սեպտեմբերի 17
Ներկա վիճակ կանգուն


«Մայրություն» քանդակ, գտնվում է Երևանում, Նոր Նորք վարչական շրջանի 2-րդ զանգվածի Մոլդովական փողոցում, «Մարդու պտղաբերության կենտրոնի» տարածքում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մայրություն» քանդակը ստեղծելու մտահղացումը պատկանում է «Մարդու պտղաբերության կենտրոնի» հիմնադիր և ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր Էդուարդ Համբարձումյանին։ Ժամանակին մեծանուն քանդակագործ Երվանդ Քոչարի որդին` ռեժիսոր և նկարիչ Ռուբեն Քոչարը, Էդուարդ Համբարձումյանին ցույց է տվել 1927 թվականին Փարիզում հոր կատարած էսքիզներից մեկը, որն այս արձանը կերտելու գաղափար է տվել[1]։ Համբարձումյանի հորդորով Ռուբեն Քոչարը ստեղծել է «Մայրություն» քանդակը, որը քանդակագործական նրա առաջին աշխատանքն է[2]։

Քանդակի բացումը տեղի է ունեցել 2016 թվականի սեպտեմբերի 17-ին[1]։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նյութը` բրոնզ
  • Բարձրությունը` 2 մետր[2]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]