1892 թվականին ավարտել է Պետերբուրգի հոգևոր ակադեմիան։ Եղել է այդ ակադեմիայի պրոֆեսոր, այնուհետև՝ Կաունասի հոգևոր սեմինարիայի ռեկտորը։ «Գարնանային ձայներ» (1895 թ.) քնարական բանաստեղծությունների ժողովածուում արտացոլել է ժողովրդի ազգային-ազատագրական ակնկալությունները, երգել Լիտվայի բնությունը, իդեալականացրել պատմական անցյալը։ Երգիծական գործերում ծաղրել է բուրժուական աստիճանավորներին։ Գրել է բալլադներ («Չիչինսկաս», 1919 թ.), պոեմներ («Մեր ցավերը», 1920 թ.), չափածո դրամաներ («Վիտովտ արքան», 1930 թ.)։
2016 թվականին Երևանի «Գասպրինտ» հրատարակչությունը 300 օրինակ տպաքանակով հրատարակել է Մայրոնիսի «Գարնան ձայներ»-ը («Pavasario balsai») բանաստեղծությունների ժողովածուն՝ Ֆելիքս Բախչինյանի թարգմանությամբ (լիտվերենից)։ «Մայրոնիսի ապրող ժառանգությունը» առաջաբանի հեղինակը Լիտվայի Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Յոնաս Լանկուտիսն է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 207)։