Մայնա Թրեանոր Ավենտ
Մայնա Թրեանոր Ավենտ | |
---|---|
Ծնվել է | 1868[1][2][3][…] |
Ծննդավայր | Նաշվիլ, ԱՄՆ[4] |
Վախճանվել է | 1959[1][2][4] |
Մահվան վայր | Sewanee, Ֆրանկլին շրջան, Թենեսի, ԱՄՆ[4] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Ժյուլիանի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարչուհի և արվեստագետ |
Զավակներ | James Avent? |
Mayna Treanor Avent Վիքիպահեստում |
Մայնա Թրեանոր Ավենտ (անգլ.՝ Mayna Treanor Avent, 1868[1][2][3][…], Նաշվիլ, ԱՄՆ[4] - 1959[1][2][4], Sewanee, Ֆրանկլին շրջան, Թենեսի, ԱՄՆ[4]), ամերիկացի նկարչուհի։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1868 թվականի սեպտեմբերի 17-ին Թենեսի նահանգի Նեշվիլ քաղաքում՝ Թոմաս Թրեանորի (Thomas O. Treanor) և նրա կնոջ՝ Մերի Էնդրյուս Թրեանորի (Mary Andrews Treanor) ընտանիքում[5]։
Մեծացել է Tulip Grove առանձնատանը, որը կառուցվել է 1836 թվականին Էնդրյու Ջեքսոն Դոնելսոնի համար, որն ԱՄՆ 7-րդ նախագահ Էնդրյու Ջեքսոնի եղբորորդին էր[6]։
Երկու տարի Մայնան նկարչություն է սովորել Օհայո նահանգում՝ Ցինցինատիի արվեստի ակադեմիայում և Փարիզի Ժյուլիան ակադեմիայում։ Այնուհետև Ավենտն նկարչություն է դասավանդել Նեշվիլում, Մասաչուսեթսում, Հարավային Կարոլինայում և Թենեսիում ցուցադրել է յուղաներկով և ջրաներկով նկարած իր կտավները։ Նա հաճախ աշխատել է այսպես կոչված Mayna Treanor Avent ստուդիայում, որը գտնվել է Թենեսի նահանգի Էլկմոնտ քաղաքում գտնվող Գրեյթ Սմոքի Մաունթիս ազգային պարկի Jake's Creek Trail արահետի վրա[7]։ Եղել է Nashville Studio Club-ի և Centennial Club-ի, ինչպես նաև Nashville Artists Guild գիլդիայի անդամ։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
1891 թվականին նկարչուհին ամուսնացել է Ֆրենկ Ավենտի հետ (Frank Avent)[8]։ Վերջինս եղել է փաստաբան Մերֆրիսբորոյից, որն աշխատել է Թենեսիի State Railroad Commissioner ընկերությունում։ Նրանք ունեցել են որդի՝ Ջեյմս Ավենտը, որը 1919-1949 թվականներին աշխատել է որպես Standard Oil գրասենյակի ղեկավար, որը գտնվել է Չինաստանում։ 1949 թվականին Ջեյմս Ավենտն իր ընտանիքի հետ առանձնացել է Թենեսի նահանգ Սևանի բնակավայրում, որտեղ Մայնա Թրեանոր Ավենտն անցկացրել է իր կյանքի վերջին երեք տարիները։
Մահացել է Սևանիում 1959 թվականի հունվարի 2-ին։ Թաղվել է Մերֆրիսբորոյի Evergreen Cemetery գերեզմանատանը[9]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Mayna Treanor Avent — 2008.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 MutualArt.com — 2008.
- ↑ 3,0 3,1 DACS register
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Directory of Southern Women Artists — The Johnson Collection.
- ↑ «Tennessee Portrait Project». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ The South on Paper: Line, Color and Light, Columbia, South Carolina: University of South Carolina Press, 2000, p. 22 [1]
- ↑ F. Carroll McMahan, Elkmont’s Uncle Lem Ownby: Sage of the Smokies, The History Press, 2013, p. 58 [2](չաշխատող հղում)
- ↑ Frank Avent
- ↑ Mayna T Treanor Avent