Մայմեխ, Ձիթանից սար, Ձիթհանից սար, Մայմախ, Մայմեխ գլխավոր, Մեյմեխ, լեռնագագաթ ՀայաստանիԼոռու և Կոտայքի մարզերի սահմանագլխին՝ Փամբակի լեռնաշղթայում՝ Վանաձոր քաղաքից հարավ։ Բարձրությունը 3094մ է։ Կազմված է պալեոգենի հրաբխանստվածքային ապարներից, գերակշռող են ներժայթուքները։ Կան ժայռային մերկացումներ։ Լանդշաֆտը լեռնամարգագետնային է[1][2]։
↑Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 76 — 150 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։