Jump to content

Մայա Հայ-Արտյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայա Հայ-Արտյան
Ծնվել էմայիսի 2, 1939(1939-05-02) (85 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունթարգմանչուհի
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1957) և Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ (1962)
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԱշխատավայրՄատենադարան և Հայֆիլմ
Մայա Հայ-Արտյան Վիքիդարանում

Մայա Արտաշեսի Հայ-Արտյան (մայիսի 2, 1939(1939-05-02), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ թարգմանչուհի, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1970 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայա Հայ-Արտյանը ծնվել է 1939 թվականի մայիսի 2-ին, Երևանում։ 1956-1957 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության բաժնում։ 1962 թվականին ավարտել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի թարգմանչական բաժինը։ 1963-1964 թվականներին աշխատել է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի թարգմանչական սեկտորում, 1969-1971 թվականներին՝ «Հայֆիլմ» կինոստուդիայի սցենարական բաժնում։ 1973 թվականին փոխադրվել է Մոսկվա և նույն թվականից աշխատել ԱՊՆ-ի «Սպուտնիկ» ամսագրում որպես ավագ խմբագիր։ Մայա Հայ-Արտյանի թարգմանությամբ (հայերենից) ռուսերեն լույս են տեսել Խաժակ Գյուլնազարյանի «Եռագրություն» (Մոսկվա, 1965), Միքայել Շաթիրյանի «Նվագախմբի տղաները» (Մոսկվա, 1970), Կարեն Սիմոնյանի «Ցտեսություն, Նաթանայել» (Մոսկվա, 1974) գրքերը[1][2][3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրական տեղեկատու, Երևան, Սովետական գրող, 1981, 544 էջ, էջ 221։
  2. Խաչատրյան Հ.Հ. Գրական տեղեկատու, 1986։ էջ 276։
  3. «Koha online catalog › Entry». haygirk.nla.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 18-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայա Հայ-Արտյան» հոդվածին։