Մալթացիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մալթացիներ
Ընդհանուր քանակ

740 000

Բնակեցում
Մալթա Մալթա 395 969
Ավստրալիա Ավստրալիա 163990
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն 40 230
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 50 039 (2010)
Կանադա Կանադա 38 780
Լեզու(ներ)
Մալթայերեն, անգլերեն
Հավատք(ներ)
Կաթոլիկություն

Մալթացիներ, Մալթայի բուն բնակչությունը։ Բնակչության ընդհանուր թիվը 740 հազար մարդ է, որոնցից Մալթայում ապրում է 395 969 մարդ, Ավստրալիայում՝ 163 900[1], Մեծ Բրիտանիայում՝ 40 230[2], ԱՄՆ-ում՝ 50 039[3], Կանադայում՝ 38 780[4]։

Պաշտոնական լեզուն մալթայերենն է, որը պատկանում է սեմա-քամյան լեզվաընտանիքի սեմական լեզուներին։ Մոտ է արաբերենին, բայց ուժեղ ազդեցության է ենթարկվել իտալերենի և եվրոպական այլ լեզուների կողմից։

Ծագում և պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալթացիները, հավանաբար, փյունիկեցիների ժառանգներն են, որոնք հնագույն ժամանակներում գաղութացրել էին Մալթան։ Այնուհետև դարերի ընթացքում նրանք ընկել են փյունիկեցիների, հռոմեացիների, բյուզանդացիների (395-870), արաբների (870-1201), նորմանների (1201 թվականից միացված Սիցիլիային) իշխանության տակ։ Ավելի ուշ Մալթայում իշխել է Յոհաննիտովների կամ Մալթայական միաբանությունը (1530 թվականից), իսկ 1800 թվականին գաղութացվել է Մեծ Բրիտանիայի կողմից։ 1964 թվականին Մալթան ստացել է ինքնավարություն Ազգերի համագործակցության շրջանակներում, 1974 թվականին հայտարարվել է հանրապետություն։

Տնտեսություն և մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալթացիները զբաղվում են բանջարաբուծությամբ, տավարաբուծությամբ, ձկնորսությամբ, նավագնացությամբ։ Արհեստներից առավել տարածված են մետաքսե ժանյակների մշակումը, նրբարվեստ աշխատանքները, ծղոտե հյուսվածքների պատրաստումը։ Գյուղատնտեսության մեջ կարևոր դեր են խաղում գինեգործությունը և այգեգործությունը։ Կարտոֆիլը արտահանվում է։

Շինարարությանը բնորոշ է պատշգամբասրահով տների կառուցումը։ Քաղաքների և բնակավայրերի հատակագծումը բնորոշ է Հարավային Եվրոպային։ Մայրաքաղաքը հարուստ է ճարտարապետական հուշարձաններով, կառուցապատմանը հիմնականում նպաստել է Մալթայի միաբանությունը։

Հագուստը մոտ է եվրոպականին։ Կանացի հագուստի ավանդական տարր է կարծր հիմնակմախքի վրա սև թիկնոցը (ֆալդետտա

Ուժեղ են արտահայտված նահապետական ավանդույթները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Australian 2006 Census». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 3-ին.
  2. http://www.oecd.org/dataoecd/18/23/34792376.xls
  3. 2010 American Community Survey 1 year estimates
  4. «Statistics Canada, 2006 Census: Ethnic Origin». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 3-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Народы и религии мира, под ред. В. А. Тишкова, М.-1998,
  • Справочник «Страны мира», М.-1989։