ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ (անգլ.՝ United Nations Security Council, ֆր.՝ Conseil de sécurité de l'ONU, արաբ․՝ مجلس أمن الأمم المتحدة, չինարեն՝ 联合国安全理事会, իսպ.՝ Consejo de Seguridad de la ONU), Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) վեց հիմնական մարմիններից մեկը[1], որը կոչված է ապահովել միջազգային խաղաղություն և անվտանգություն[2], Գլխավոր ասամբլեային խորհուրդ տալ ընդունել ՄԱԿ-ի նոր անդամներին[3] և հաստատել ՄԱԿ-ի կանոնադրության ցանկացած փոփոխություն[4]։ Նրա լիազորությունները ներառում են խաղաղապահ գործողությունների հաստատումը, միջազգային պատժամիջոցների սահմանումը և ռազմական գործողությունների արտոնումը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ՄԱԿ-ի միակ մարմինն է, որն իրավասու է պարտադիր բանաձևեր ընդունել անդամ պետությունների վերաբերյալ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 440)։