Ճամփորդություն գիշերից անդին (ֆր.՝ Voyage au bout de la nuit), ֆրանսիացի գրող Լուի-Ֆերդինանդ Սելինի վեպն է, որն առաջին անգամ տպագրվել է 1932 թ.: Վեպը նաև ինքնակենսագրական է, որը պատմում է նրա գլխավոր հերոս Ֆերդինանդ Բարդամուի կյանքի մասին Առաջին համաշխարհային պատերազմի շրջանում։ Վեպը հայտնի դարձավ իր յուրահատուկ ոճով, որտեղ Սելինը հաճախ որոշ մտքեր կիսատ էր թողնում և դրանց փոխարեն բազամակետեր դնում։ Սելինը հաճախ նաև հիպերբոլաներ է օգտագործել վեպում։