Ղուկաս Ներսեսի Դեովլեթյան, Ղուկաս Աղբար (1860[1] - 1915[1]), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, Շապին Գարահիսարի հերոսամարտի (1915) ղեկավար, Հնչակյան կուսակցության անդամ։ 1890 թվականից մասնակցել է հայդուկային շարժմանը։ 1896 թվականին թուրքական իշխանությունները դատապարտել են մահվան, որը փոխարինվել է ցմահ բանտարկությամբ։ Ազատվել է 1908 թվականին, երիտթուրքական հեղաշրջումից հետո։ Չվստահելով երիտթուրքերի քաղաքականությանը՝ Դեովլեթյանը իր հայրենակիցներին հորդորել է զինվել և պատրաստ լինել դիմագրավելու ամեն անակնկալի։ Մեծ եղեռնի օրերին կազմակերպել է Շապին Գարահիսարի պաշտպանությունը և հերոսաբար զոհվել։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 351)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է«Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։