Jump to content

Հրաչյա Ռոստոմյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ռոստոմյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հրաչյա Ռոստոմյան
 
Գիտական աստիճան՝ Մանկավարժական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ազգություն հայ
Ծննդյան օր մարտի 3, 1981(1981-03-03) (43 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան
 
Պարգևներ
Հայրենիքին մատուցած ծառայությունների համար մեդալ և Երախտագիտության մեդալ

Հրաչյա Դավթի Ռոստոմյան (մարտի 3, 1981(1981-03-03), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պետական և մարզական գործիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու, բասկետբոլի միջազգային կարգի մրցավար։ Զբաղեցրել է Հայաստանի սպորտի և երիտասարտության հարցերի, 2018 թվականի մայիսի 12-ից հոկտեմբերի 4-ը՝ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը[1]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1998-2003 թվականներին - սովորել և ավարտել է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ատամնաբուժական ֆակուլտետը՝ բժիշկ ատամնաբույժ-թերապևտի մասնագիտացմամբ։
  • 2003-2006 թվականներին - սովորել և ավարտել է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի կլինիկական օրդինատուրան՝ ստոմատոլոգ-օրթոպեդի որակավորմամբ։
  • 2006-2010 թվականներին- սովորել և ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզաառողջարարական ֆակուլտետը՝ մարզիչ-մանկավարժի որակավորմամբ։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1997-1999 թվականներին - «Անի 90» ՍՊԸ ապրանքագետ։
  • 2003 թվականին- թիվ 5 մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկայի բժիշկ-ինտերն։
  • 2006-2008 թվականներին- դասախոսել է Երևանի պետական բժշկական համալսարանում։
  • 2006–2009 թթ. - Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ֆիզդաստիարակության ամբիոնի լաբորանտ։
  • 2008–2009 թթ. - Կենտրոն համայնքի ավագանու անդամ։
  • 2006 թ. մարտի 12-ից՝ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ։
  • 2010 թվականից - ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար։
  • 2012 թ. հունիսի 16-ին ՀՀ Նախագահի հրամանգրով նշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար։
  • 2016 թ. սեպտեմբերի 27-ին Հայաստանի Նախագահի հրամանգրով նշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար[2]։
  • 2018 թ. մայիսի 12-ին նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, 2018 թվականի հոկտեմբերի 4-ին ազատվել է զբաղեցրած պաշտոնից[3]։

Երկար տարիներ խաղացել է բասկետբոլի Հայաստանի հավաքականի կազմում, մասնակցել է միջազգային մրցաշարերի։ Մի շարք գիտամեթոդական հոդվածների հեղինակ, ՀԱՕԿ-ի տեղեկագրի համահեղինակ։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է.

  • Երախտագիտության մեդալով (2015)[4]
  • ՀԱՕԿ «Հրանտ Շահինյան» մեդալով,
  • ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան», «Զինվոր հայրենյաց» մեդալներով,
  • Երևանի պետական բժշկական համալսարանի 75-ամյակին նվիրված ոսկե մեդալով,
  • Հայաստանի Նախագահի շնորհակալագրով։
  • Պահեստի լեյտենանտ։
  • Հայաստանի սպորտի վարպետ։
  • Միջազգային կարգի մրցավար։

Անկուսակցական է

Ամուսնացած է։

Նախորդող
ՀՀ Բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ
Հրաչյա Ռոստոմյան

2006 -
Հաջորդող
Նախորդող
Արմեն Գրիգորյան
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար
Հրաչյա Ռոստոմյան

2010
Հաջորդող
ներկայումս պաշտոնավարում է
Նախորդող
Յուրի Վարդանյան
ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար
Հրաչյա Ռոստոմյան

27 հոկտեմբերի 2016
Հաջորդող
ներկայումս պաշտոնավարում է

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՀՐԱՉՅԱ ՌՈՍՏՈՄՅԱՆԻՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  2. Հ. ՌՈՍՏՈՄՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  3. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Նախագահ». president.am. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 5-ին.
  4. Հ. Դ. ՌՈՍՏՈՄՅԱՆԻՆ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ