Հրանտ Ոսկանյան (իրանագետ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հրանտ Ոսկանյան (այլ կիրառումներ)
Հրանտ Ոսկանյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 28, 1924 Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հունվարի 17, 2024 (99 տարեկան) Մոսկվա, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | գիտնական |
Հաստատություն(ներ) | Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ռազմական համալսարան |
Գործունեության ոլորտ | բանասիրություն |
Ալմա մատեր | Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ռազմական համալսարան և ԽՍՀՄ պաշտպանության նախարարության ռազմական ինստիտուտ |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների թեկնածու |
Պարգևներ |
Հրանտ Ավանեսի Ոսկանյան (դեկտեմբերի 28, 1924, Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 17, 2024, Մոսկվա, Ռուսաստան), հայ բանասեր-իրանագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, ՌԴ պաշտպանության նախարարության ռազմական համալսարանի մերձավորարևելյան լեզուների ամբիոնի պրոֆեսոր, Հայրենական մեծ պատերազմի մասնակից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1942 թվականին կամավոր մեկնել է բանակ, ավարտել է պարսկերենից զինվորական թարգմանիչների դասընթացը։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմի մարտական գործողություններին։ 1945 թվականի հունիսի 24-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի ունեցած Հաղթանակի շքերթի մասնակից է[1]։
1948 թվականին ավարտել է ԽՍՀՄ օտար լեզուների ռազմական ինստիտուտը։ 1957 թվականից որպես թարգմանիչ աշխատել է Իրանում ԽՍՀՄ դեսպանությունում[1]։ Գնդապետի կոչումով անցել է թոշակի։
1996 թվականից Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ռազմական համալսարանի մերձավորարևելյան լեզուների ամբիոնի պրոֆեսոր էր[1]։
Մահացել է 2024 թվականի հունվարի 17-ին՝ 99 տարեկանում[2]։
Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարսկերենի հնչյունաբանության վերաբերյալ առաջին գիտական աշխատության (պարսկերենի ներածական հնչյունական դասընթաց, 1951), պարսկերենի երեք դասագրքերի և պարսկերենի ոճաբանության դասախոսությունների, Ռուս-պարսկերեն մեծ բառարանի հեղինակ է[1]։ .
Ընտրյալ աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Восканян Г. А. Русско-персидский словарь : Ок. 30000 слов. — М : Рус. яз., 1986. — 829 с. — 37150 экз.
- — М.: Восток-Запад АСТ, 2005. — 865 с. — 1000 экз. — ISBN 5-478-00023-X
- Радовильский М. Е., Восканян Г. А., Шойтов А. М. Персидско-русский словарь : Учебный : 4600 слов : С прил. морфол. табл. рус. яз. / Под ред. М. Е. Радовильского. — 2-е изд. — М : Рус. яз., 1985. — 12+796 с. — 5000 экз.
- — 3-е изд. — М.: АСТ Восток-Запад, 2005. — 808 с. — 1000 экз. — ISBN 5-478-00189-9
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան (6.4.1985)[3]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Энциклопедия ВИИЯ
- ↑ «Ушел из жизни Восканян Грант Аванесович (1924-2024). Прощание состоится 22 января с.г.». Союз ветеранов ВИИЯ и ВКИМО (ռուսերեն). 2024 թ․ հունվարի 19. Վերցված է 2024 թ․ հունվարի 19-ին.
- ↑ «Восканян Грант Аванесович». Подвиг народа. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 10-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Восканян Грант Аванесович». Энциклопедия ВИИЯ. 2013 թ․ հոկտեմբերի 22. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 10-ին.