Jump to content

Հրանտ Ավագյան (նկարիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հրանտ Ավագյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավագյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հրանտ Ավագյան
Ծնվել էմարտի 29, 1900(1900-03-29)[1][2]
ԾննդավայրՀալեպ[2]
Վախճանվել է1990[3]
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն,  Ռումինիայի թագավորություն և  Ռումինիայի Ժողովրդական Հանրապետություն
Մասնագիտություննկարիչ և վերականգնող
ՈճOfficial Salon of Painting and Sculpture? և Tinerimea artistică?
Թեմաներգեղանկարչություն
ՈւսուցիչJean Alexandru Steriadi? և Alexandru Satmari?
ԱշակերտներBoris Caragea?
Հրանտ Ավագյան Վիքիդարանում

Հրանտ Միհրանի Ավագյան (մարտի 29, 1900(1900-03-29)[1][2], Հալեպ[2] - 1990[3]), հայ նկարիչ, ռեստավրատոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է մարտի 29-ին, Հալեպում (Սիրիա)։ Ուսումը ստացել է Հալեպի Ներսեսյան վարժարանում և գերմանական լիցեյում։ 1920-ին տեղափոխվել է Ռումինիայում, մշտական բնակություն հաստատել Բուխարեստում։ Ավագյանը աշակերտել է ռումինական հայտնի նկարիչ, ակադեմիկոս Ժ. Ա. Ստերիաղիին։ Հեղինակ է հիմնականում փոքրադիր բնանկարների, նատյուրմորտների, դիմանկարների, որոնք կատարված են նուրբ զգացողությամբ և անմիջականությամբ։ Շուրջ 40 տարի զբաղվել է ռումինական հին նկարների նորոգման աշխատանքով։ Այցելել է Սովետական Հայաստան, նկարել հայրենի բնությունն ու հուշարձանները, տվել 2 անհատական ցուցահանդես։ Աշխատանքներից երկուսը՝ «Աշնանային բնանկար» և «Առագաստանավը ափին» նվիրել է Հայաստանի պետական պատկերասրահին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրանտ Ավագյան (նկարիչ)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 601