Jump to content

Հրայր Արամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Արամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հրայր Բախշոյի Արամյան
պետական գործիչ
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ
13 հունվարի 2001 - 13 հունվարի 2014
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է
Հաջորդող Արամ Սահակյան
 
Կրթություն՝ Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի պլանատնտեսագիտական ֆակուլտետ, ՀԽՍՀ Պետպլանի տնտեսագիտության և պլանավորման գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրա
Մասնագիտություն՝ Տնտեսագետ
Ծննդյան օր 16 սեպտեմբերի 1962 թ.
Ծննդավայր Վրացական ԽՍՀ

Հրայր Բախշոյի Արամյան (ծնվ. 16 սեպտեմբերի 1962 թ., Վրացական ԽՍՀ), ՀՀ պետական գործիչ, 2001-2014 թթ. ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1979-1983 թթ. - սովորել և ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի պլանատնտեսագիտական ֆակուլտետի արդյունաբերության պլանավորման բաժինը՝ տնտեսագետի որակավորմամբ։
  • 1985-1989 թթ. - սովորել և ավարտել է ՀԽՍՀ Պետպլանի տնտեսագիտության և պլանավորման գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրան։ 4 գիտական հոդվածների հեղինակ։
  • Արտերկրում մասնակցել է 9 ուսումնական ծրագրի։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1987-1990 թթ. - ՀԽՍՀ Պետպլանի տնտեսագիտության և պլանավորման գիտահետազոտական ինստիտուտի գիտական աշխատող։
  • 1990-1995 թթ. - ՀՀ էկոնոմիկայի պետական կոմիտեի, ապա ՀՀ Էկոնոմիկայի նախարարության միջպետական տնտեսական համագործակցության բաժնի գլխավոր մասնագետ։
  • 1995-1996 թթ. - ՀՀ Էկոնոմիկայի նախարարության արտաքին առևտրի բաժնի պետի տեղակալ։
  • 1996-1997 թթ. - ՀՀ Էկոնոմիկայի նախարարության միջպետական տնտեսական համագործակցության բաժնի պետ։
  • 1997-2001 թթ. - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության արտաքին տնտեսական քաղաքականության վարչության պետ, ապա՝ արտաքին տնտեսական կապերի և համագործակցության գլխավոր վարչության պետ։
  • 2001 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ՝ երեք տարի ժամկետով։
  • 2003 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ՝ հինգ տարի ժամկետով։
  • 2009 թ. հունվարի 14-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ՝ հինգ տարի ժամկետով[1]։՝ պաշտոնավարելով մինչև 2014 թ. հունվար։
  • Եղել է ԱՊՀ Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի գովազդի կոորդինացիոն խորհրդի անդամ։

Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]