Հուստուս Էսիրի
Հուստուս Էսիրի անգլ.՝ Justus Esiri | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 20, 1942[1] |
Ծննդավայր | Abraka, Ethiope East, Դելտա, Նիգերիա |
Մահացել է | փետրվարի 19, 2013 (70 տարեկան) |
Քաղաքացիություն | Նիգերիա |
Կրոն | քրիստոնեություն |
Մասնագիտություն | դերասան և հեռուստատեսային դերասան |
Ընտրանի | Doctor Bello? |
Երեխա(ներ) | Dr. Sid? |
Պարգևներ և մրցանակներ | |
Հուստուս Էսիրի (անգլ.՝ Justus Esiri, նոյեմբերի 20, 1942[1], Abraka, Ethiope East, Դելտա, Նիգերիա - փետրվարի 19, 2013), նիգերիացի վետերան, մրցանակակիր դերասան։ Նա ընդհանուր առմամբ իր դերասանական գործունեության մեջ համարվել է Նոլիվուդի հենասյուներից մեկը, ով ի հայտ է եկել 1960 ական թվականներին։ Նա մեծ հեղինակություն է ձեռք բերել Նիգերիայի հեղինակային հեռուստատեսության «Գյուղի տնօրենը» հայտնի հեռուստասերիալում և Չինուա Աչեբեի գրքի հիման վրա ստեծված «Գործերը փլվում են» ֆիլմում խաղացած դերերով[2]։ Աֆրիկայի կինոակադեմիայի 9-րդ մրցանակաբաշխության ժամանակ «Ասասինների պրակտիկան» ֆիլմում կատարած դերի համար նա հետմահու ստացել է «Լավագույն դերասան» մրցանակ, և 2013 թվականի Նոլիվուդի ֆիլմերում նա առաջինն է եղել, ով արժանացել է Գուդլաք Ջոնաթանի կյանքի նվաճումներ մրցանակին։ Նիգերիայի կառավարությունը նրան պատվել է մի քանի ազգային պատվոգրերով, իսկ բարձրագույնը՝ Նիգերիայի շքանշանի սպա[3], Նիգերիայում կինոնկարների զարգացման գործում ունեցած ներդրման համար[4][5]։
Նա Mavin Records ձայնագրման հարնաճանաչ ստուդիայի երաժիշտ Դոկտոր Սիդի (Dr SID) հայրն է[6]։
Վաղ կյանք և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուստուսը ծնվել է 1942 թվականի նոյեմբերի 20-ին, Դելտա նահանգի Օրիա-Աբրակա քաղաքում։ Հետո նա մեկնել է Էֆֆուրոն և ընդունվել է Բենդելի նահանգի Ուրհոբո քոլեջ։ Այնուհետև Նիգերիայից մեկնել է Գերմանիա՝ բարձրագույն կրթություն ստանալու համար։ Գերմանիայում նրա հաճախած հաստատություններից են եղել Մաքսիմիլանի համալսարանը, Մյունխենում (1964), պրոֆեսոր Վեներսի ինժեներական ինստիտուտը Արևմտյան Բեռլինում (1967) և Արենսի կատարողական արվեստի դպրոցը (1968)[7]։
Եվրոպայում գտնվելու ընթացքում նա սկսել է իր դերասանական գործունեությունը։ Այն ժամանակ, երբ նա աշխատել է որպես գերմաներենի թարգմանիչ Գերմանիայում Նիգերիայի ձայնի ընթացքում, Նիգերիայի կառավարությունից հրավեր է ստացել նկարահանվելու «Գյուղի տնօրենը» ֆիլմում, որը նա ընդունել է։
Մահ և հարգանքի տուրք[խմբագրել | խմբագրել կոդը]
Էսիրին մահացել է Լագոսի հիվանդանոցում, 2013 թվականի փետրվարի 19-ին շաքարախտի բարդությունների հետևանքով։ 2013 թվականի ապրիլի 8-ին Ազգային մարզադաշտում Նիգերիայի դերասանների գիլդիայի կողմից կազմակերպված հարգանքի տուրք է մատուցվել նրա պատվին։ 2013 թվականի ապրիլի 9-ին Լագոսի Մաֆոլուկու քաղաքի Սուրբ Յուդե կաթոլիկ եկեղեցում մատուցվել է պատարագ։ Իսկ հաջորդ օրը Ուորիում կատարվել է ժամերգություն։ Այնուհետև նրա մարմինը տեղափոխվել է իր հանգստավայրը՝ իր ծննդավայր Աբրակա։ Նրա հուղարկավորությանը ներկա են եղել մի քանի պետական պաշտոնյաններ և զվարճանքի ինդուստրիայի գործիչներ[8][9]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նա մասնակցել է մի քանի նոլիվուդյան և հեռուստատեսային արտադրություններում, այդ թվում՝
- «Կորցրած տարիներ»
- «Ընդմիշտ»
- «Մրցանակ»
- «Վեց սատանա»
- «Իշխանության միջանցքներ»
- «Անցյալ գիշեր»
- «Բռնակալ»
- «Հետաքննություն»
- «Ուրվականը»
- «Մարդասպանի պրակտիկան»
- «Բժիշկ Բելլո»
- «Երվորյակ թուր»
- «Պահիր իմ կամքը»
- «Արշավանք 1897»[10][11][12]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ «Academy News - February 2019 PM&R». PM&R. 11 (2): 219–220. 2019-02. doi:10.1002/pmrj.12078. ISSN 1934-1482.
{{cite journal}}
:|first=
missing|last=
(օգնություն) - ↑ Adeyemo, Adeola (2013 թ․ փետրվարի 25). «Official Statement from the Family of Nollywood Legend Justus Esiri on His Death». BellaNaija (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «Jonathan, Uduaghan mourn, as ace actor, Justus Esiri, dies at 70 - Nigerian Newspaper - Latest African News». web.archive.org. 2013 թ․ հոկտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «I never complained about national award – Justus Esiri — The Punch - Nigeria's Most Widely Read Newspaper». web.archive.org. 2012 թ․ հուլիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «Justus Esiri». IMDb. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «WLS-TV/ABC News Chicago Primary Pre-Election Tracking Poll, February 1987». ICPSR Data Holdings. 1989 թ․ հունվարի 10. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ Ayo Onikoyi (2013 թ․ ապրիլի 12). «Justus Esiri laid to rest». Vanguard News. Վերցված է 2014 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ «Veteran Nollywood Actor Justus Esiri is dead». Premium Times Nigeria. 2013 թ․ փետրվարի 20. Վերցված է 2014 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ «Lancelot Imasuen's 'Invasion 1897' leads Nollywood Invasion of cinemas». Lindaikeji Blogspot. Linda Ikeji. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ «Lancelot Imaseun's movie set for cinema release». Pulse Nigeria. Chidumga Izuzu. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 26-ին.
- ↑ «Lancelot Imasuen's Invasion 1897 hits cinemas Dec 5». The Sun. Our Reporter. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 16-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Justus Esiri Internet Movie Database կայքում
|