Հունան
Հունան, նահանգ Չինաստանում, Յանցզի գետի միջին հոսանքների և Դունտինհու լճի ավազանում։ Տարածությունը 210 հզ. կմ² է, բնակչությունը՝ 37,18 մլն (1973), վարչական կենտրոնը՝ Չանշա։ Նահանգի արևմուտքում և հարավում տիրապետում են լեռներն ու բլուրները, կենտրոնական մասում և հյուսիսում՝ հարթավայրերը։ Կլիման մերձարևադարձային է, մուսսոնային։ Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է։ Մշակվում է նահանգի տարածքի 1/5%-ը։ Մշակում են բրինձ, եգիպտացորեն, ցորեն, գարի, ճենականեփ, բամբակ, թեյ, կանճրակ, գետնընկույզ, ջուտ, ծխախոտ։ Զբաղվում են նաև այգեգործությամբ, ձկնորսությամբ, ձկնաբուծությամբ, անասնապահությամբ, փայտանյութի մթերմամբ և տունգի յուղի ստացմամբ։ Զարգանում է լեռնահանքային արդյունաբերությունը, գունավոր մետալուրգիան, մեքենաշինությունը։ Արդյունահանվում է ծարիր, կապար, ցինկ, վոլֆրամ, մանգան։ Կան սննդի, թղթի և տեքստիլ արդյունաբերության ձեռնարկություններ, արհեստագործություն։
Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հունանը բաժանված է օկրուգային 13 վարչական և 1 ինքնավար միավորի, որոնք ուղղակիորեն ենթարկվում են նահանգային իշխանություններին։
Քարտեզ | № | Հայերեն անուն | Չինական անուն | Փինյին | Կարգավիճակ |
---|---|---|---|---|---|
1 | Չանշա | 长沙市 | Chángshā shì | Վարչական միավոր | |
2 | Չանդե | 常德市 | Chángdé shì | Վարչական միավոր | |
3 | Չենչժոու | 郴州市 | Chénzhōu shì | Վարչական միավոր | |
4 | Հենյան | 衡阳市 | Héngyáng shì | Վարչական միավոր | |
5 | Հուայհուա | 怀化市 | Huáihuà shì | Վարչական միավոր | |
6 | Լոուդի | 娄底市 | Lóudǐ shì | Վարչական միավոր | |
7 | Շաոյան | 邵阳市 | Shàoyáng shì | Վարչական միավոր | |
8 | Սյանտան | 湘潭市 | Xiāngtán shì | Վարչական միավոր | |
9 | Իյան | 益阳市 | Yìyáng shì | Վարչական միավոր | |
10 | Յունչժոու | 永州市 | Yǒngzhōu shì | Վարչական միավոր | |
11 | Յուեյան | 岳阳市 | Yuèyáng shì | Վարչական միավոր | |
12 | Ճանծիածիե | 张家界市 | Zhāngjiājiè shì | Վարչական միավոր | |
13 | Չժուչժոու | 株洲市 | Zhūzhōu shì | Վարչական միավոր | |
14 | Սյանսի-Տուցզյա-Մյաոսկի ինքնավար միավոր | 湘西土家族苗族自治州 | Xiāngxī Tǔjiāzú Miáozú zìzhìzhōu | Ինքնավար միավոր |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 645)։ |