Հովհաննես Փիլիկյան
Հովհաննես Փիլիկյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 15, 1942 |
Ծննդավայր | Մուսուլ |
Մահացել է | դեկտեմբերի 22, 2018 (76 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Բեյրութի ամերիկյան համալսարան |
Մասնագիտացում | բանաստեղծ, թարգմանիչ, ռեժիսոր և թատերագետ |
Հովհաննես Իսրայելի Փիլիկյան (ապրիլի 15, 1942, Մուսուլ - դեկտեմբերի 22, 2018, Լոնդոն, Միացյալ Թագավորություն), հայ ռեժիսոր, թարգմանիչ, թատերագետ, բանաստեղծ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1963 թվականին ավարտել է Բեյրութի ամերիկյան համալսարանը, ապա հետևել Մյունխենի համալսարանի, Լոնդոնի դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայի դասընթացներին։ Եվրիպիդեսի «Էլեկտրա» (1971, Գրինվիչի թատրոն) և այլ բեմադրություններով ճանաչվել որպես հունական դասական ողբերգության ինքնատիպ մեկնաբան։ Բեմադրել է նաև (Ռասինի «Ֆեդրա», Սոֆոկլեսի «Էդիպ արքա» (ՀՍՖՀ), Շեքսպիրի «Լիր արքա» (Իսլանդիա), Շիլլերի «Ավազակներ» (ԳՖՀ), Էսքիլեսի «Ագամեմնոն» և այլ (շուրջ 40) պիեսներ։ Զբաղվում է թատրոնի պատմության և տեսության, հայ մշակույթի հարցերով, կատարում թարգմանություններ։ Փիլիկյանի ջանքերով Անգլիայում (1981), Վենետիկում (1983) և Ֆրանսիայում (1983) անց է կացվել հայկական ֆիլմերի տասնօրյակ՝ նպաստելով հայ կինոյի միջազգային ճանաչմանը։ ՀԽՍՀ կուլտուրայի մինիստրության «Պետրոս Ադամյան» մրցանակ (1985)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովհաննես Փիլիկյան» հոդվածին։ |