Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան (Դսեղ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան (այլ կիրառումներ)
Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | հուշային թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Դսեղ[1] |
Կազմված է | Հովհաննես Թումանյանի կիսանդրի և Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի հացատուն և մեծ «օթախ» |
Հիմնադրվել է | 1939 |
Այցելուներ | 10 000 մարդ |
Տնօրեն | Ռոզա Ղազումյան |
![]() | |
![]() |
Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան, ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հայրական տունը՝ Լոռու մարզի Դսեղ գյուղում տուն-թանգարանի է վերածվել 1939 թվականին՝ Թումանյանի ծննդյան 70-ամյակի առթիվ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1869 թվականի փետրվարի 19-ին այս տանն է ծնվել Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը։ Այստեղ է անցկացրել մանկությունն ու պատանեկությունը։ 1879-1883 թվականներին սովորել է Ջալալօղլու (այժմ՝ Ստեփանավան) երկսեռ դպրոցում, ապա մեկնել է Թիֆլիս՝ ուսանելու Ներսիսյան դպրոցում (1883-1886 թվականներ)։ Տունը 19-րդ դարի 60-ական թվականներին կառուցել է բանաստեղծի հայրը՝ գյուղի քահանա տեր Թադևոսը։
Տուն-թանգարանի շենքը վերանորոգված է սփյուռքահայ Գունտագճյան և Պուճիկյան ամուսինների նյութական օժանդակությամբ, 2002 թվականին՝ «Հայաստան» հիմնադրամի միջոցով։ Նորացված է նաև ցուցադրությունը[2]։
Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/dc/%D5%80%D5%B8%D6%82%D5%B7%D5%A1%D6%80%D5%B1%D5%A1%D5%B6_%D5%80%D5%B8%D5%BE%D5%B0%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D5%BD_%D4%B9%D5%B8%D6%82%D5%B4%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B6%2C_%D5%BF%D5%B8%D6%82%D5%B6-%D5%A9%D5%A1%D5%B6%D5%A3%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6%D5%AB_%D5%A2%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%2C_%D5%A3._%D4%B4%D5%BD%D5%A5%D5%B2_01.jpg/220px-%D5%80%D5%B8%D6%82%D5%B7%D5%A1%D6%80%D5%B1%D5%A1%D5%B6_%D5%80%D5%B8%D5%BE%D5%B0%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D5%BD_%D4%B9%D5%B8%D6%82%D5%B4%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B6%2C_%D5%BF%D5%B8%D6%82%D5%B6-%D5%A9%D5%A1%D5%B6%D5%A3%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6%D5%AB_%D5%A2%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%2C_%D5%A3._%D4%B4%D5%BD%D5%A5%D5%B2_01.jpg)
Թանգարանում պահպանվում են մեծ գրողի կյանքն ու գործը ներկայացնող մոտ 300 մեծարժեք ցուցանմուշներ։ Բակում տեղադրված է գրողի կիսանդրին (հեղինակ՝ Այծեմնիկ Ուրարտու, 1953) և կառուցված է մատուռ (1994), որտեղ ամփոփված է բանաստեղծի սիրտը։ Թանգարանը երկհարկանի է, բաղկացած վեց սենյակից։
Առաջին հարկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին հարկում են գտնվում հացատունը, մեծ օթախը և երկու ցուցասրահ։ Վերջին երկուսում ներկայացված ցուցանմուշները պատմում են Թումանյանի տոհմաբանության, ծնողների, Թիֆլիսում և Ջալալօղլիում ուսումնառության տարիների, գրողի գրական-հասարակական գործունեության մասին։
Երկրորդ հարկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկրորդ հարկում գտնվող երկու սրահում ցուցադրված են բանաստեղծի մահճակալը, գրասեղանը, հագուստը և անձնական իրեր։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/33/%D5%8F%D5%B8%D6%82%D5%B6-%D5%A9%D5%A1%D5%B6%D5%A3%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6_%D5%80%D5%B8%D5%BE%D5%B0%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D5%BD_%D4%B9%D5%B8%D6%82%D5%B4%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB_05.jpg/150px-%D5%8F%D5%B8%D6%82%D5%B6-%D5%A9%D5%A1%D5%B6%D5%A3%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6_%D5%80%D5%B8%D5%BE%D5%B0%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D5%BD_%D4%B9%D5%B8%D6%82%D5%B4%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB_05.jpg)
Միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թումանյանին վերաբերող հիշարժան տարեթվերի և զանազան այլ առիթներով թանգարանում կազմակերպվում են խոշոր հանդիսություններ և ամենամյա թումանյանական օրեր։
Հասցե[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարանը գտնվում է բարձրադիր գյուղական բնակավայրում՝ Լոռու մարզի Դսեղ գյուղում։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 7.35/41 |
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը Դսեղում Արխիվացված 2022-11-13 Wayback Machine
- Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը Դսեղում
- Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան - դասարան․ամ Արխիվացված 2019-04-07 Wayback Machine
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան (Դսեղ)» հոդվածին։ |