Հոսթինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կայքի հոսթինգը կամ կայքի հյուրընկալումը նպատակաուղված է համացանցից օգտվողներին սկավառակային տարածք տրամադրել՝ համացանցում տեղեկատվություն տեղադրելու համար։

Այն մուտքի հնարավորություն է տալիս տեղեկատվությանը այն բոլոր համացանցից օգտվողներին՝ webmaster-ներին, ովքեր ցանկանում են խմբագրել իրենց տրամադրության տակ եղած տեղեկատվությունը (ֆայլերը) ։ Հաճախ այդ ամենը կատարվում է FTP ծրագրերի միջոցով։ Այս ամենի համար համացանցային հոսթինգ տրամադրողները պետք 24/7 ռեժիմում գործող համակարգիչներից բացի ունենան նաև գերարագ համացանցային կապ (հարյուրավոր մբ/վ), HTTP սպասարկիչներ (սերվերներ), համապատասխան ծրագրային ապահովում (հաճախ օգտագործվում է Apache ծրագիրը) և էլեկտրոնային փոստի ու տվյալների բազա ապահովող սերվերներ։

Գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Համացանցային հոսթինգ տրամադրողները պետք է ի վիճակի լինեն ապահովել իրենց մոտ տեղակայվող տվյալների ինչպես ֆիզիկական անվտանգությունը (սպասարկիչների պահպանման պայմանները պետք է բավարարեն համապատասխան տեխնիկական պահանջները, մշտապես հովացվեն և զերծ լինեն մեխանիկական վնասվածներ ստանալու ռիսկերից), այնպես էլ անձեռնմխելիությունը՝ անվտանգության համակարգերի և համապատասխան աշխատակազմի միջոցով։ Սակայն հարկ է նշել, որ չափից էժան տրամադրվող ծառայությունները նման պահանջների չեն էլ փորձում բավարարել։

Հոսթինգի տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինտերնետ հոսթինգի ծառայությունները կարող են գործարկել վեբ սերվերներ։ Վեբ հոսթինգի ծառայությունների ծավալը շատ է տարբերվում։

  • Ընդհանուր վեբ հոսթինգ – ինչ-որ մեկի վեբ կայքը տեղադրված է նույն սերվերի վրա, ինչ շատ այլ կայքեր, մի քանի կայքերից մինչև հարյուրավոր վեբ կայքեր[1][2]։ Որպես կանոն, բոլոր տոմեյնները կարող են համատեղ օգտագործել սերվերային ռեսուրսների ընդհանուր պուլը, ինչպիսիք են օպերատիվ հիշողությունը և կենտրոնական պրոցեսորը։ Այս տեսակի ծառայությունների միջոցով մատչելի ֆունկցիաները կարող են բավականին պարզ և ոչ ճկուն լինել ծրագրային ապահովման և թարմացումների առումով։
  • Նվիրված հոսթինգ – օգտատերը ստանում է իր սեփական վեբ սերվերը և ստանում լիարժեք վերահսկողություն դրա վրա (օգտատերը ունի root-մուտք Linux-ի համար / ադմինիստրատորի մուտք Windows-ի համար); սակայն օգտատերը, որպես կանոն, սերվերի սեփականատերը չէ[3][4]։ Նվիրված հոսթինգի տեսակներից մեկը ինքնակառավարվող կամ չկառավարվող հոսթինգն է։
  • Վիրտուալ հոսթինգ – նաև հայտնի է որպես վիրտուալ մասնավոր սերվեր (VPS), դա այն դեպքն է, երբ մի քանի վեբ կայքեր պահվում են նույն սերվերի վրա[5][6]։ Օգտատերերը կարող են ունենալ root-մուտք իրենց սեփական վիրտուալ տարածքին։
  • Ռեսելլերային վեբ հոսթինգ – թույլ է տալիս հաճախորդներին ինքնուրույն դառնալ վեբ հոսթինգներ։ Ռեսելլերները կարող են գործել առանձին տոմեյնների համար այս նշված հոսթինգի տեսակներից ցանկացածի համակցությամբ, կախված այն բանից, թե ում հետ են նրանք կապված որպես ռեսելլեր[7][8]։
  • Կառավարվող հոսթինգ – օգտատերը ստանում է իր սեփական վեբ սերվերը, բայց նրան չի տրվում լիարժեք վերահսկողություն դրա վրա (օգտատիրոջը արգելվում է root-մուտքը Linux-ի համար / ադմինիստրատորի մուտքը Windows-ի համար); սակայն նրան թույլատրվում է կառավարել իր տվյալները FTP-ի կամ այլ հեռահար կառավարման գործիքների միջոցով[9][10]։

Ինտերնետ հոսթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինտերնետային հոսթինգը ծառայության տեսակ է, որը հնարավորություն է տալիս տարբեր տեսակի ինֆորմացիա և ինֆորմացիոն ծառայություններ տեղադրել ինտերնետում, (՞) այնտեղից այն հետաքրքրված անձանց մատակարարելու նպատակով։ Ինտերնետային հոսթինգի առավել տարածված տեսակն է վեբ հոսթինգը, սակայն մի շարք այլ ծառայություններ (խաղային սերվերներ, վիքիֆերմաներ, վեբ-հոսթինգի շրջանակներում առաջարկվող մի ջարք այլ ծառայություններ և այլն) նույնպես կարելի է սահմանել որպես ինտերնետ հոսթինգ։

Վեբ հոսթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կախված հոսթինգ առաջարկող կազմակերպության մասնագիտական ուղղվածությունից և առաջարկվող ծառայության փաթեթի տեսակից «հոսթինգի» մեջ կարող են ներառված լինել տարբեր տեխնիկական հնարավորություններ։ Պարզագույն հոսթինգը կարող է սահմանափակվել զուտ տվյալների բեռնավորման հնարավորությունով վեբ-սերվեր, ապագայում դրանք այնտեղից հետ բեռնելու միտումով։ Մինչդեռ(՞) մասնագիտական առաջարկները արդեն կտրամադրեն ծառայությունների ավելի հարուստ ցուցակ՝ սկսած վեբ- և փաստային սերվերների աշխատեցումից մինչև առանձին կորպորատիվ ինֆրակառուցվածքների հավաքում՝ դրանց անվտանգության ապահովմամբ և տեխնիկական աջակցության 24/7 առկայությամբ։

Վեբ հոսթինգների տեսակային դասակարգումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ուղղվածության վեբ հոսթինգները կարելի է դասակարգել ըստ հետևյալ տեսակների.

  • ֆայլային հոսթինգ - ֆայլերի բեռնում սերվեր անձնական օգտագործման, կամ ուրիշների հետ կիսվելու միտումով
  • արագ հոսթինգ (one-click hosting) - հանդիսանում է առաջինի ենթատեսակը, որի բնորոշիչն է այն, որ բեռնումն իրականացվում է համեմատաբար արագ և հաճախ նույնիսկ առանց գրանցման անհրաժեշտության
  • նկարների հոսթինգ - ապահովում է մի շարք գնահատման և խմբավորման հնարավորություներ բեռնավորվող նկարների համար
  • վիդեո-հոսթինգ - ապահովում է մի շարք գնահատման և խմբավորման հնարավորություներ բեռնավորվող վիդեոնյութերի համար
  • բլոգային հոսթինգ - սեփական բլոգ վարելու ծառայություն՝ համապատասխան հնարավորությունների ապահովմամբ և ծառայությունների մատուցմամբ
  • տեքստային հոսթինգ - ֆորմատավորումից զուրկ միջին չափերի տեքստ կամ ծրագրային կոդ բեռնելու և խմբագրելու հնարավորություն տվող կայքեր
  • փոստային հոսթինգ - տրամադրում է փոստային հասցե համապատասխան հնարավորություններով
  • առևտրային զամբյուղների հոսթինգ - on-line առևտրի կազմակերպման համակարգեր, որոնցում կայքի այցելուն հնարավորություն է ստանում «գցել» իրեն դուր եկած ապրանքները անձնական զաբմյուղի մեջ, դրանց հետագա ձեռքբերման համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Types of Web Hosting Services». hinduwebsite.com. Վերցված է 2024 թ․ մայիսի 16-ին.
  2. «What Is Shared Hosting? How Does It Work?». diggitymarketing.com. Վերցված է 2024 թ․ մայիսի 16-ին.
  3. «What is Dedicated Server Hosting: A Comprehensive Guide for Beginners». webhostinggeeks.com. Վերցված է 2024 թ․ մայիսի 16-ին.
  4. «Dedicated Server Vs Shared Hosting. Which Is Better?». cyberpanel.net. Վերցված է 2024 թ․ մայիսի 16-ին.
  5. «Why is Web Hosting so Expensive? Are There Affordable Options?». stewartgauld.com. Վերցված է 2024 թ․ մայիսի 16-ին.
  6. «What Is a VPS? The Ultimate Guide to Virtual Private Server Hosting». www.liquidweb.com. Վերցված է 2024 թ․ մայիսի 16-ին.
  7. «What is reseller hosting? – All questions answered». www.nexcess.net. Վերցված է 2024 թ․ մայիսի 16-ին.
  8. «What is Reseller Hosting?». tweakyourbiz.com. Վերցված է 2024 թ․ մայիսի 16-ին.
  9. «What Is Managed Hosting?». diggitymarketing.com. Վերցված է 2024 թ․ մայիսի 16-ին.
  10. «The Debate between Managed and Unmanaged Hosting». www.colocationamerica.com. Վերցված է 2024 թ․ մայիսի 16-ին.