Հոբելյանական մարզահամալիր (Սանկտ Պետերբուրգ)
Տեսակ | մարզասրահ |
---|---|
Մարզաձև | տափօղակով հոկեյ |
Նախկին անվանումներ | Լենինգրադյան արհմիությունների «Հոբելյանական» սպորտի պալատ |
Տեղագրություն | Սանկտ Պետերբուրգ |
Երկիր | Ռուսաստան |
Հիմնադրված | 1967 |
Բացված | 1967 |
Ճարտարապետ | Գրիգորի Մորոզով Իվան Սուսլիկով Ալեքսանդր Լևխանյան Ֆելիքս Յակովլև |
Սեփականատեր | "СК Юбилейный" |
Տարողություն | 7012 |
Տնային թիմ | СКА-Нева, HC Dinamo Saint Petersburg?, Զենիթ ԲԱ և Q28489153? |
Կայք | yubi.ru |
Yubileyny Sports Palace Վիքիպահեստում |
Հոբելյանական մարզահամալիր, մարզահամալիր Սանկտ Պետերբուրգ քաղաքում, Պետրոգրադ փողոցում, «Պետրովսկի» մարզադաշտի և «Սպորտիվնայա» մետրոյի կայարանի մոտ։ Կառուցվել է 1967 թ. (ի սկզբանե կոչվել է Լենինգրադյան արհմիությունների սպորտի «Հոբելյանական» պալատ), իր անվանումն ստացել է ԽՍՀՄ իշխանության 50-ամյակի առթիվ։ 1991 թ. հոկտեմբերի 6-ին մարզահամալիրում կայացած համերգի ժամանակ սպանվեց երաժշիտ Իգոր Տալկովը։
Նախկինում այս վայրում այգեգործությամբ էին զբաղվում։
Շենք[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարզահամալիրի կենտրոնական շենքը՝ կլոր է, 94 մ տրամագծով և 22 մ բարձրությամբ։ Գործում են Մեծ ու Փոքր լրացուցիչ կորպուսներ (Փոքր արենա և Մարզումների սահադաշտ) և Մանկական սահադաշտը (ընդհանուր 4 սառցե հրապարակներ)[1]։ Համալիրը կառուցված է ինժեներ Ա․ Մորոզովի, ճարտարապետներ Գ․ Մորոզովի, Ի․ Սուսլիկովի, Ա․ Լևխանյանի, Ֆ․ Յակովլևի նախագծով։ Այս նախագծի համար նրանք 1971 թվականին ստացել են ԽՍՀՄ պետական մրցանակ[2]։
Գլխավոր և փոքր արենաներում անց են կացվում ինչպես սպորտային մրցումներ, այնպես էլ թատերականացված բեմականացումներ, համերգներ և ցուցահանդեսներ[3]։
Համալիրում գործում է ծածկած սահադաշտ հանդիսատեսի համար[4], անց են կացվում զանգվածային չմշկասահք[5], ինչպես նաև տարբեր սպորտային միջոցառումներ և սպորտային պարեր[6]։
2007 թ. սկսվեց Գլխավոր արենայի նստատեղերի փոխարինումը։ Կառուցվեց ռեստորան և տեղադրվեց սպորտային ցուցատախտակ մարզումների սահադաշտում։
2008 թ. նստատեղերի փոխարինումն ավարտվում է, տարողունակությունը հասնում է 7012 հանդիսատեսի[7]։ Վերակառուցվում են նաև VIP օթյակը և մամլո կենտրոնը։ Սրահներում տեղադրվում են պլազմային էկրաններ։ Գլխավոր և փոքր արենաներում հայտնվեց WiFi ինտերնետ, վերակառուցվեց լուսային համակարգը։
2009 թ. վերակառուցվեց Գլխավոր արենայի ձայնային համակարգը։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Գլխավոր արենայի կայմապարանային կառուցվածքը և տեխնիկական առաստաղը
-
Գլխավոր արենա
-
Փոքր արենա
-
Մարզումների սահադաշտ
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Вьюник В.А., Зеленский А.М., Нартов В.Т. Дворец Спорта Юбилейный. — Л.։ Лениздат, 1970. — 32 с.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Общий план Дворца». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 6-ին.
- ↑ «Алексей Петрович Морозов» на сайте Департамента городского строительства Москвы(չաշխատող հղում)
- ↑ «Мероприятия, проводимые в комплексе». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 6-ին.
- ↑ «Каток при ДС «Юбилейный»». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 6-ին.
- ↑ «Информация о массовых катаниях на официальном сайте комплекса». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 6-ին.
- ↑ Дворец спорта «Юбилейный» в каталоге спортивных организаций Санкт-Петербурга
- ↑ «История СК «Юбилейный» на официальном сайте СК». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 6-ին.