Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պողոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հմայակ Արտաշեսի Պողոսյան (օգոստոսի 29 , 1909 (1909-08-29 ) [1] , Թիֆլիս , Ռուսական կայսրություն [1] - հոկտեմբերի 26 , 1992 (1992-10-26 ) , Երևան , Հայաստան ), հայ խորհրդային ճարտարապետ։ ՀԽՍՀ վաստակավոր շինարար (1967 )։
1937 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը ։ 1938 թվականից աշխատում է Երևանի նախագծային կազմակերպություններում, 1957 թվականից ՝ «Հայարդնախագիծ» ինստիտուտում արդ․ շենքերի ճարտ-յան բնագավառում։ Հմայակ Պողոսյանի նախագծերով կառուցվել են Երևանում ՝ էլեկտրատեխնիկական գործարանի գլխավոր մասնաշենքը (1956 թվականից ), հացի N․ 2 (1947 թվականից ) և N. 5 (1954 թվականից ) գործարանների համալիրները, Զերժինսկու անվան հաստոցաշինական գործարանի վարչական մասնաշենքը (1955 թվականից , ճարտարապետ Վ․ Աճեմյանի հետ), հաստոցանորմալ գործարանը (1967 թվականից , ճարտարապետ Բ․ Հարությունյանի հետ), Կիրովականում ՝ քիմիական մանրաթելի գործարանը (2-րդ հերթ, 1971 թվականից , ճարտ․ Բ․ Հարությունյանի հետ), էջմիածնում ՝ գինու գործարանի գլխավոր մասնաշենքը (1954 թվականից ), Կիրովի անվան սովետական տնտեսությունում (Վեդու շրջան) գինու գործարանի համալիրը (1952 թվականից ) և այլն։
↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 9 (հայ.) — հատոր 9. — էջ 370.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 370 )։