Jump to content

Հիստոջեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիստոջեն
Պաթոլոգիայի հայ–գերմանական գիտագործնական կենտրոն
Տեսակախտաբանական կենտրոն
Հիմնադրված2017թ.
ՏնօրենՎիկտորյա Սահակյան
ՀիմնադիրԱրմեն Մխիթարյան
Փառանձեմ Խաչատրյան
Վիկտորյա Սահակյան

Հիստոջեն պաթոլոգիայի հայ–գերմանական գիտագործնական կենտրոն, ախտաբանական ախորոշիչ կենտրոն։ Հիմնադրվել է 2017 թվականին՝ բժիշկ-ախտաբաններ Արմեն Մխիթարյանի, Փառանձեմ Խաչատրյանի և Վիկտորյա Սահակյանի կողմից։ Կենտրոնի համահիմնադիր-տնօրենը բժիշկ-ախտաբան, կենսաբանական գիտությունների թեկնածու՝ Վիկտորկա Սահակյանն է[1][2]։

Ծառայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենտրոնում իրականացվում են ձևաբանական հետազոտությունների բոլոր տեսակները՝ բջջաբանական, հյուսվածաբանական, հիստոքիմիական, իմունահիստոքիմիական, մոլեկուլային։ Կենտրոնը համապատասխանում է Ստանդարտացման միջազգային կազմակերպության(ISO) պահանջներին[2][3][4]։

Ախտաբանության ամբիոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենտրոնը նաև հանդիսանում է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Պաթոլոգիայի ամբիոնի կլինիկական բազա։ Ուսուցումն իրականացվում է ԵՊԲՀ Պաթոլոգիայի ամբիոնի կլինիկական օրդինատորների և ցիկլային պարապմունքների ձևով, այլ մասնագիտությունների օրդինատորների համար(ընդհանուր վիրաբույժներ, գինեկոլոգներ, ուռոլոգներ, մաշկաբաններ, գաստրոէնտերոլոգներ, էնդոկրինոլոգներ, ուռուցքաբաններ և այլն)[2][5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Երևանում բացվել է Պաթոլոգիայի գիտագործնական կենտրոն». armenpress.am. Վերցված է 2024 թ․ հունվարի 27-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Հիստոջեն լաբորատորիա». histogen.am. Վերցված է 2024 թ․ հունվարի 27-ին. {{cite web}}: |archive-url= requires |archive-date= (օգնություն)
  3. «Հայաստանում բացվել է «Հիստոջեն» լաբորատորիան». www.1lurer.am. 2017 թ․ հուլիսի 25. Վերցված է 2024 թ․ հունվարի 27-ին.
  4. «Հիստոջեն. Որակ և ախտորոշման ճշգրտություն մասնագետների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ (լուսանկար)». www.7or.am. Վերցված է 2024 թ․ հունվարի 27-ին.
  5. «Պաթոլոգիայի ամբիոն». ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈւ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ. Վերցված է 2024 թ․ հունվարի 27-ին. {{cite web}}: |archive-url= requires |archive-date= (օգնություն)