Jump to content

Հիմնադիր խորհրդարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիմնադիր խորհրդարան
Տեսակկազմակերպություն
Երկիր Հայաստան
ՀիմնադրվածՆոյեմբերի 15, 2012
ՆպատակներՔաղաքական ռեֆորմ
Գլխադասային գրասենյակՀայաստան Երևան, Հայաստան
ՀամակարգողԳարեգին Չուգասզյան
Կայքhimnadir.am

Հիմնադիր խորհրդարան (նախկինում՝ Նախախորհրդարան), 2012 թ. նոյեմբերի 15-ին սկիզբ առած քաղաքացիական շարժում Հայաստանում[1][2] Նախախորհրդարանը վերածվեց Հիմնադիր խորհրդարանի 2015թ հունվարին, երբ ընտրվեց Հիմնադիր խորհրդարանի առաջին կազմը՝ Նախագահ Գարեգին Չուքասզյան, նախագահի տեղակալներ Վարուժան Ավետիսյան և Հայկ Գրիգորյան, և պատգամավորներ։

Ունի իր պաշտոնաթերթը՝ «Ազատագրում» անվամբ[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախախորհրդարան քաղաքացիական շարժումը կազմավորվել է 2012 թվականի նոյեմբերի 15-ին։ Նոյեմբերի 20-ին կազմակերպության համակարգող է ընտրվել Գարեգին Չուգասզյանը, համակարգողի տեղակալ՝ Սյուզան Սիմոնյանը, ինչպես նաև հաստատվել է քարտուղարության կազմը և կառուցվածքը։

Նախախորհրդարանն ունի հետևյալ բաժինները[4].

  • Ընդհանուր դրույթներ ու անվտանգություն,
  • Պաշտպանություն և ներքին գործեր,
  • Արտաքին հարաբերություններ,
  • Բնապահպանություն,
  • Գիտություն և կրթություն,
  • Դատաիրավական,
  • Համազգային հարցեր,
  • Պետական կառավարման,
  • Մշակույթի,
  • Սոցիալական,
  • Ֆինանսատնտեսական,
  • Ստվերային գործունեություն,
  • Տեղեկատվական (մեդիա) ոլորտ։

2016 թ հունվարին նախախորհրդարանը վերածվում է հիմնադիր խորհրդարանի։ Առաջին նիստի ընթացքում ձևավորվում է հիմնադիր խորհրդարանի նախագահությունը և քարտուղարությունը։

Նախագահություն` նախագահ` Գարեգին Չուգասզյան փոխնախագահ` Վարուժան Ավետիսյան, իրավաբան փոխնախագահ` Հայկ Գրիգորյան, իրավաբան

Քարտուղարություն` Ժիրայր Սեֆիլյան Եղիա Ներսիսյան Գևորգ Սաֆարյան և այլք

Անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախախորհրդարանի հիմնադիր անդամ են ավելի քան 32 հոգի, այդ թվում.

Հիմնադիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախախորհրդարանի հիմնադիր անդամները եղել են[5]՝

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Statement On the Creation of Pre-Parliament in Armenia». Lragir.am. 2012 թ․ նոյեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 8-ին.
  2. «Ստեղծվել է Նախախորհրդարան». Hetq Online. 2012 թ․ նոյեմբերի 15. Վերցված է 2013 թ․ մայիսի 12-ին.
  3. ««Ազատագրում» պաշտոնաթերթ». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 9-ին.
  4. Նախախորհրդարանի համակարգող է ընտրվել Գարեգին Չուգասզյանը
  5. 168.am: Հայտարարություն՝ նախախորհրդարանի ստեղծման մասին (տեսանյութ)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]