Հիլդեգարդ Բինգենցի
Հիլդեգարդ Բինգենցի Hildegard von Bingen | |
---|---|
Ծնվել է | մոտ 1098[1][2][3][…] |
Ծննդավայր | Bermersheim vor der Höhe, Electoral Palatinate, Սրբազան Հռոմեական կայսրություն[4][5][6] |
Վախճանվել է | սեպտեմբերի 17, 1179[6][5] |
Վախճանի վայր | Kloster Rupertsberg, Electoral Palatinate, Սրբազան Հռոմեական կայսրություն[6][5] |
Գերեզման | Saint Hildegard parish church in Eibingen[6] |
Մասնագիտություն | բնագետ, գրող, կոմպոզիտոր, փիլիսոփա, մանրանկարչուհի, բժիշկ, միանձնուհի, բանաստեղծուհի, աստվածաբան, Վանամայր և արվեստագետ |
Լեզու | լատիներեն |
Քաղաքացիություն | Սրբազան Հռոմեական կայսրություն |
Կրթություն | Disibodenberg? |
Ուշագրավ աշխատանքներ | մոտ Scivias?, մոտ Ordo Virtutum? և մոտ Liber Divinorum Operum? |
Hildegard von Bingen Վիքիպահեստում |
Հիլդեգարդ Բինգենցի (գերմ.՝ Hildegard von Bingen, մոտ 1098[1][2][3][…], Bermersheim vor der Höhe, Electoral Palatinate, Սրբազան Հռոմեական կայսրություն[4][5][6] - սեպտեմբերի 17, 1179[6][5], Kloster Rupertsberg, Electoral Palatinate, Սրբազան Հռոմեական կայսրություն[6][5]), գերմանացի վանականուհի, գրող, փիլիսոփա։ Կաթոլիկ Եկեղեցու կողմից ճանաչված չորս կին Եկեղեցու ուսուցիչներից մեկն է։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիլդեգարդ Բինգենցին ծնվել է 1098 թվականին Բերմերսհայմում՝ ազնվական ծագում ունեցող Հիլդեբերտի և նրա կին Մեխտիլդի ընտանիքում։ Ութ տարեկան հասակում հանձնվել է կրթության վանականուհի Յուտտային, որը մեծ ազդեցություն է ունեցել իր սանիկի դաստիարակության գործում։ 14 տարեկան հասակում Հիլդեգարտն իր դաստիարակչուհու Յուտտայի հետ տեղափոխվում է Բինգենի վանք։ Հիլդեգարդը հմտանում է Ս. Գրքի, Ազատ արվեստների, ինչպես նաև լատինական հայրաբանության և ծիսագիտության մեջ։ Իր դաստիարակչուհու մահից հետո ստանձնում է Բինգենի վանքի իգական միաբանության վանամոր պաշտոնը։ Նրա եռանդուն ջանքերի շնորհիվ 1147-1152 թվականներին կառուցվում է կանացի Ռուպերտսբերգ վանքը, որտեղ էլ տեղափոխվում է նորակազմ միաբանությունը։ Հիլդեգարդ Բինգենցին մահացել է 1179 թվականին Ռուպերտսբերգ վանքում։ 2012 թվականի մայիսի 10-ին Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ը Հիլդեգարդ Բինգենցուն սրբադասում է, իսկ նույն թվականի հոկտեմբերի 7-ին դասում Կաթոլիկ Եկեղեցու ուսուցիչների շարքում։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիլդեգարդ Բինգենցին թողել է հարուստ և բազմաժանր գրական ժառանգություն, որը մինչև այսօր գտնվում է բազում գիտնականների ուշադրության կենտրոնում։
Կերպարն արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]
Գերմանացի հանրահայտ կին կինոռեժիսոր Մարգարեթ ֆոն Թրոթթն (Margarethe von Trotta) 2009 թվականին նկարահանել է Հիլդեգարդ Բինգենցու կյանքն ու գործունեությունը ներկայացնող գեղարվեստական ֆիլմ՝ «Տեսիլք - Հիլդեգարդ Բինգենցու կյանքից» (գերմ.՝ Vision – Aus dem Leben der Hildegard von Bingen) վերնագրով։ Գլխավոր դեր ֆիլմում կատարում է Բարբարա Զուկովան (Barbara Sukowa)։
Հիլդեգարդ Բինգենցու անունն է կրում 1918 թվականին Մաքս Վոլֆի կողմից հայտնաբերված 898 Հիլդեգարդ աստերոիդը։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Hildegard of Bingen — 2008.
- ↑ 2,0 2,1 Saint Hildegard
- ↑ 3,0 3,1 Hildegard van Bingen (նիդերլ.) — 1999.
- ↑ 4,0 4,1 4,2 https://www.oxfordmusiconline.com/grovemusic/view/10.1093/gmo/9781561592630.001.0001/omo-9781561592630-e-0000013016
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Ջոն Քենեդիի անվան Կատարողական արվեստի կենտրոն
- ↑ 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 Բուդապեշտի համալսարան — 1635.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիլդեգարդ Բինգենցի» հոդվածին։ |
|
- 1098 ծնունդներ
- Սեպտեմբերի 17 մահեր
- 1179 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Անձինք նամականիշերի վրա
- Գերմանացի աստվածաբաններ
- Գերմանացի արվեստագետներ
- Գերմանացի բանաստեղծուհիներ
- Գերմանացի բժիշկներ
- Գերմանացի բնագետներ
- Գերմանացի բուսաբաններ
- Գերմանացի գյուտարարներ
- Գերմանացի երաժիշտներ
- Գերմանացի կին արվեստագետներ
- Գերմանացի կին գիտնականներ
- Գերմանացի կին գրողներ
- Գերմանացի կին կոմպոզիտորներ
- Գերմանացի կին փիլիսոփաներ
- Գերմանացի կոմպոզիտորներ
- Գերմանացի ֆեմինիստներ
- Եկեղեցու ուսուցիչներ
- Կաթոլիկ եկեղեցու սրբեր
- Կին կրոնական առաջնորդներ