Հիլդա Հայն
Հիլդա Հայն | |
Կուսակցություն՝ | անկախ քաղաքական գործիչ |
---|---|
Կրթություն՝ | Օրեգոնի համալսարան, Հարավային Կալիֆոռնիայի համալսարան, Մանոայի հավայան համալսարան, Հավայան կղզիների համալսարան և USC Rossier կրթական դպրոց |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | ապրիլի 6, 1951[1] (73 տարեկան) |
Ծննդավայր | Մաջուրո |
Քաղաքացիություն | Մարշալյան կղզիներ |
Զավակներ | Քեթի Ջեթնիլ-Կիժիներ[2] |
Հիլդա Հայն (ապրիլի 6, 1951[1], Մաջուրո), մարշալցի մանկավարժ և քաղաքական գործիչ, Մարշալյան կղզիների նախագահ 2016 թվականի հունվարի 28-ից։ Մինչև պաշտոնը ստանձնելը նա կրթության նախարար էր։ Հայնը առաջին մարդն է Մարշալյան կղզիներում, որը ստացել է գիտությունների դոկտորի աստիճան։ Հանդիսանում է կանանց իրավունքների խմբի հիմնադիրը։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայնը սովորել է ԱՄՆ-ի քոլեջում։ 1970 թվականին նա ստացել է բակալավրի աստիճան Օրեգոնի համալսարանում, 1975 թվականին՝ մագիստրոսի աստիճան Հավայան համալսարանում, իսկ 2004 թվականին՝ մանկավարժության դոկտորի աստիճան Հարավային Կալիֆորնիայի համալսարանում[3]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
1975-1982 թվականներին Հայնն աշխատել է Marshall Islands High School-ում, Մաջուրոյի գլխավոր հանրային դպրոցում, սկզբում՝ ուսուցիչ, ապա 1980 թվականից՝ դպրոցական խորհրդատու[3]։ 2000 թվականին Հայնը հիմնել է Մարշալյան կղզիների կանանց իրավունքների խումբ (WUTMI): 2005 թվականից աշխատել է Խաղաղօվկիանոսյան կղզիներին համալիր օգնություն ցուցաբերելու կենտրոնում՝ որպես Խաղաղօվկիանոսյան ռեսուրսների ստորաբաժանման տնօրեն։ 2009 թվականին Հայնը մասնակցել է կլիմայի փոփոխության հարցերով Խաղաղօվկիանոսյան գործընկերային կրթական ծրագրին։ Այն նաև կապված է եղել Միկրոնեզիայի կրթության Խաղաղօվկիանոսյան հանձնաժողովի և առողջապահական խմբի մարդկային ռեսուրսների ղեկավարների խորհրդատվական խորհրդի հետ։
Մարշալյան կղզիների Օրենսդիր ժողովում ներկայացնելով Աուր աթոլը՝ նա դարձել է կրթության նախարար։
Հայնը միակ թեկնածուն էր ընտրություններում, որը կայացել էր 2016 թվականի հունվարի 27-ին՝ Նախագահ Կաստեն Նեմրայի երդմնակալությունից ընդամենը երկու շաբաթ անց իշխանությունից հեռանալուց հետո, և ստացել է Կոնգրեսի 24 անդամների ձայները 33-ից. վեցը ձեռնպահ են մնացել և երեքը բացակայել են[4]։ Հայնը երդվել է 2016 թվականի հունվարի 28-ին, նա դարձել է Խաղաղօվկիանոսյան Կղզային պետությունների պատմության մեջ առաջին կինը, որը զբաղեցրել է նախագահի պաշտոնը[5][6]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://pantheon.world/profile/person/Hilda_Heine
- ↑ https://www.rnz.co.nz/international/pacific-news/474075/us-extradites-naturalised-marshallese-citizens-in-alleged-bribery-scheme
- ↑ 3,0 3,1 «H.E. Dr. Hilda Heine» (անգլերեն). Pacific Women in Politics. Վերցված է 2016 թ․ մայիսի 29-ին.
- ↑ Garrett, Jemima (2016 թ․ հունվարի 27). «Hilda Heine elected first female Pacific leader as president of Marshall Islands» (անգլերեն). ABC Online. Վերցված է 2016 թ․ մայիսի 29-ին.
- ↑ «Senator Hilda C. Heine elected President» (անգլերեն). Nitijela. Վերցված է 2016 թ․ մայիսի 29-ին.
- ↑ Johnson, Giff (2016 թ․ հունվարի 28). «Hilda emerges as RMI President» (անգլերեն). The Marshall Islands Journal. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 29-ին.