Հիզեր Ուիլսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիզեր Ուիլսոն
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ ԱՄՆ ՌՕՈՒ ակադեմիա (1982)[1], Հիսուսի քոլեջ[2], Keene High School?[1] և Օքսֆորդի համալսարան (1985)[1]
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և սպա
Դավանանք մեթոդիզմ
Ծննդյան օր դեկտեմբերի 30, 1960(1960-12-30) (63 տարեկան)
Ծննդավայր Քին (Նյու Հեմփշիր), Նյու Հեմփշիր, ԱՄՆ
Քաղաքացիություն  ԱՄՆ
 
Պարգևներ

Հիզեր Ուիլսոն (անգլ.՝ Heather Ann Wilson, դեկտեմբերի 30, 1960(1960-12-30), Քին (Նյու Հեմփշիր), Նյու Հեմփշիր, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ակադեմիան (1982), Օքսֆորդի համալսարանում պաշտպանել Է «Միջազգային իրավունքը և ուժի կիրառումը ազգային-ազատագրական շարժումներով» (անգլ.՝ International Law and the Use of Force by National Liberation Movements) թեզը, որի համար արժանացել է Փոլ Ռեյթերի (1988) մրցանակին։ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայում պաշտպանական քաղաքականության և սպառազինությունների վերահսկման բաժնի տնօրեն։ 1991 թվականին, հեռանալով պետական ծառայությունից, հիմնադրել է Keystone International ընկերությունը՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև գործարար գործընկերության զարգացման գծով։

1998 թվականին ընտրվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ Նյու Մեքսիկոյի նահանգի 1-ին շրջանից, վերընտրվել 2000, 2004 և 2006 թվականներին։ 2008 թվականին հրաժարվեց 5-րդ ժամկետով վերընտրվելուց և հայտարարեց թոշակի անցնող սենատոր Փիթ Դոմենիչիի տեղի համար Սենատի ընտրություններին մասնակցելու մասին, սակայն Հանրապետական փրայմերիզը տանուլ տվեց 2-րդ շրջանը ներկայացնող կոնգրեսական Սթիվ Փիրսին։

2017 թվականի հունվարի 23-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Ուիլսոնին ռազմաօդային ուժերի նախարարի պաշտոնում առաջադրելու մտադրության մասին[3]։ Մայիսի 8-ին ԱՄՆ Սենատը 76 կողմ, 22 դեմ ձայների հարաբերակցությամբ հաստատել է այն[4]։ 2017 թվականի մայիսի 16-ին երդվել է որպես ՌՕՈՒ նախարար (քարտուղար)[5]։ 2019 թվականի մարտին հայտնի դարձավ, որ նա 2019 թվականի մայիսի 31-ին կհեռանա զբաղեցրած պաշտոնից[6]՝ Էլ Պասոյում Տեխասի համալսարանը ղեկավարելու համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 http://bioguide.congress.gov/scripts/biodisplay.pl?index=W000789
  2. 2,0 2,1 2,2 Rhodes Scholar Database
  3. «President Donald J. Trump Intends to Nominate Heather Wilson as Secretary of the Air Force». whitehouse.gov (անգլերեն). 2017 թ․ հունվարի 23. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 23-ին.
  4. U.S. Senate. «U.S. Senate Roll Call Votes 115th Congress - 1st Session» (անգլերեն). senate.gov. Վերցված է 2017 թ․ մայիսի 26-ին.
  5. «Heather Wilson sworn in as Air Force secretary during emotional ceremony» (անգլերեն). Washington Examiner. 2017 թ․ մայիսի 16. Վերցված է 2019 թ․ փետրվարի 21-ին.
  6. «Глава американских ВВС уйдет в отставку. Она могла стать первой женщиной во главе Пентагона» (ռուսերեն). 2019 թ․ մարտի 9. Վերցված է 2019 թ․ մարտի 10-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիզեր Ուիլսոն» հոդվածին։