Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)
Հիալուրոնաթթու, թթու մուկոբազմաշաքար։ Մոլային զանգվածը՝ 200000—500000 և ավելի։ Լայնորեն տարածված է մարդու և կենդանիների հյուսվածքներում, պարունակվում է մաշկում, ձուսպային հեղուկում, ձվաբջիջների թաղանթներում, տարբեր բակտերիաների պատիճներում։ Շարակցական հյուսվածքի հիմնական նյութի բաղադրամասն է, ապահովում է հյուսվածքային տարրերի և բջիջների սոսնձումը։ Բարձր մածուցիկության շնորհիվ Հիալուրոնաթթվի լուծույթներն ընդունակ են իջեցնելու հյուսվածքների թափանցելիությունը և խոչընդոտելու ախտածին մանրէների ներթափանցմանը։ Հիալուրոնաթթվի ֆերմենտային հիդրոլիզն իրականանում է հիալուրոնիդազ ֆերմենտով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 387)։