Jump to content

Հերյեդալեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հերյեդալեն
Härjedalen
Դրոշ Զինանշան


ԵրկիրՇվեդիա Շվեդիա
Մասն էՇվեդիա
ԿարգավիճակՇվեդիայի նահանգ
Մտնում էԵմտլանդ լեն[1]
Բնակչություն (2009)10․028[2]
Խտություն0.88
Տարածք11 954

Հերյեդալեն (շվեդ.՝ Härjedalen), պատմական նահանգ Շվեդիայի կենտրոնական մասում, Նորլանդ պատմական շրջանում։ Սահմանակցում է Նորվեգիայի հետ, ինչպես նաև Դալարնա, Հելսինգլանդ, Մեդելփադ և Եմթլանդ նահանգների հետ։ Նահանգի տարածքը հիմնականում պատկանում է Եմթլանդ լենի համանուն մունիցիպալիտետին, սակայն ոչ մեծ տարածքներ պատկանում են Դալարնա լենին։ Խոշորագույն բնակավայրը և նահանգի կենտրոնը (ոչ պաշտոնական) Սվեգ բնակավայրն է։

Բնակչությունը 2009 թվականի տվյալներով կազմում է 10 028 մարդ, 0,88 կմ² խտությամբ[2]։

Տեղագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերյեդալեն անվանումը ծագել է արևմտա-նորվեգական Herjárdalr անվանումից, ինչը բառացի նշանակում է «Հերյե գետի հովիտ»[3]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նահանգի 4/5-րդը տեղակայված է ծովի մակարդակից 500 մետր բարձրության վրա։ Մի մասը գտնվում է Սկանդինավյան լեռների շրջանում։ Շվեդիայի ամենաբարձրադիր Հյոգվալեն գյուղը, որը գտնվում է 835 մետր բարձրության վրա, նույնպես գտնվում է Հերյեդալեն նահանգում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի սկզբանե նահանգը պատկանել է Նորվեգիային, այնուհետև՝ 1645 թվականին Բրյոմսեբրի հաշտության պայմանագրով Նորվեգիան զիջում է այն Դանիային։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Շվեդիայի նահանգներ

Բլեքինգե | Բուհուսլեն | Գոթլանդ | Դալարնա | Դալսլանդ | Եստրիքլանդ | Եմթլանդ | Լափլանդ | Հալանդ | Հելսինգլանդ | Հերյեդալեն | Մեդելփադ | Ներքե | Նորբոթեն | Սկոնե | Սմոլանդ | Սոդերմանլանդ | Վեստերբոթեն | Վեստերյոտլանդ | Վեստմանլանդ | Վերմլանդ | Ուփլանդ | Էլանդ | Օնգերմանլանդ | Օստերյոտլանդ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերյեդալեն» հոդվածին։