Հեռավոր քառասունհինգին... Հանդիպումներ Էլբայի ափին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հեռավոր քառասունհինգին... Հանդիպումներ Էլբայի ափին
Երկիր Ռուսաստան
Սցենարի հեղինակՊյոտր Տոդորովսկի
ՕպերատորPetro Aleksowski?
ԵրաժշտությունՊյոտր Տոդորովսկի և Ալեքսեյ Այգի
Տևողություն99 րոպե
IMDbID 5125310

«Հեռավոր 45-ին... Հանդիպումներ Էլբայի ափին» (ռուս.՝ «В далеком 45-м… Встречи на Эльбе»), 2015 թվականի ռուսական ֆիլմ, որը Պյոտր Տոդորովսկու ինքնակենսագրական սցենարի հիման վրա որպես պրոդյուսեր և ռեժիսոր նկարահանել է նրա այրին՝ Միրա Տոդորովսկայան, որի խոսքով՝ նա, ինչպես և ֆիլմի հերոսը, 1945 թվականին եղել է գերմանական քաղաքի պարետ[1]։

Այն ամենը, ինչ դուք տեսաք, պատահել է Պետյայի հետ 45-ին։ Այնտեղ՝ Էլբայի ափին, նա ավարտեց պատերազմը։ Այս ամենը նրա հիշողություններն են։ Սցենարը նա գրել է 7-8 տարի առաջ։ Նա ինքը 21 տարեկան էր, երբ դարձավ օտար քաղաքի պարետ։

Քննադատների կողմից բազմիցս նշվել է, որ ֆիլմը Տոդորովսկու «Հավատարմություն» ֆիլմի շարունակությունն է, որի գլխավոր հերոսը նույնպես կոչվում է Յուրի Նիկիտին, բայց եթե դրա գործողությունները ծավալվում են 1944 թվականին, և նա հետևակային դպրոցի կուրսանտ է, ապա այս ֆիլմում 1945 թվականն է, և հերոսը արդեն լեյտենանտի կոչում ունի[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

1945 թվականի գարուն, Հայրենական մեծ պատերազմի ավարտ։ Լեյտենանտ Յուրի Նիկիտինը, չնայած երիտասարդ տարիքին, նշանակվել է Էլբայի ափին գտնվող գերմանական փոքրիկ քաղաքի պարետ։ Սյուժեի հիմքում ընկած են երկու սիրային գծեր՝ Յուրի Նիկիտինի ու գերմանացի մի աղջկա, որին նա պետք է ձերբակալի որպես կասկածելի անձ, և Կարմիր բանակի կապիտան Իվան Պետրենկոյի ու Վանեդի անունով մի աղջկա՝ ԱՄՆ բանակի սերժանտի։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իլյա Իլյին – Յուրի Նիկիտին, լեյտենանտ
  • Մարիա Պավլովսկայա – Հաննելորա
  • Մայքլ Շիլլեր – Հանս Լեմկե
  • Նիլ Կրոպալով – Նիկոլայ Պետրենկո
  • Լյուցինա Շերոկ – Վենդի
  • Եվգենի Միրոնկին – Սերյոժա Իվանով
  • Եվգենի Սերզին – Վոլոդյա Դոբրով, լեյտենանտ
  • Իրինա Պեգովա – Գալյա Կորշունովա
  • Իլյա Մորոզով – Արկադի Բլոգերման
  • Ադամ Տուրչիկ – Ջոն
  • Վլադիմիր Յակովլև – Սիզով, գեներալ
  • Յան Ալեքսանդրովիչ-Կրասկո – Դոլգոպոլով, գնդապետ
  • Էվա Շիկուլսկա – ֆրաու Գանիշ
  • Մագդալենա Բեգանսկայա – Էլզա
  • Ռաֆալ Սիսիցկի – սերժանտ
  • Անջեյ Կլակ – ԱՄԵՐՇ-ի մայոր
  • Դեյվիդ Փրայս – ամերիկացի գեներալ
  • Ջիմ Ուիլյամս – Դոուսոն, մայոր

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը միանշանակ չի ընդունվել հանդիսատեսի և քննադատների կողմից, բայց ինքնին Պյոտր Տոդորովսկու այրու ցանկությունը՝ ավարտելու իր ամուսնու սկսած աշխատանքը, անշուշտ, հարգանքի է արժանի։

— Ալեքսանդր Նեչաև, Российская газета, № 175 (6746), 10 օգոստոսի, 2015[3]

Դիտելու ընթացքում ես անընդհատ ինձնից վանում էի այն միտքը, որ դիտում եմ հազվագյուտ վավերագրական ֆիլմ։ Ֆիլմը խաղարկային է, և այն նկարահանվել է վերջերս՝ հանգուցյալ Պյոտր Տոդորովսկու սցենարով, նրա այրու՝ Միրա Տոդորովսկայայի կողմից... Ինձ թվում է, որ կինոն մոնտաժված Է Պյոտր Եֆիմովիչի արխիվներից, նրա մոնտաժային սեղանին գտնված կադրերից…

— կինոգետ Ելենա Ստիշովա, «Искусство кино», № 5, 2015[2]

Փառատոններ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2015 – «Պատուհան դեպի Եվրոպա» կինոփառատոն - Ստանիսլավ և Անդրեյ Ռոստոցկիների անվան մրցանակ - «Հավատարմության համար»

2016 – «Նիկա» XIX կինոփառատոնի կինոմրցանակ – «Ֆիլմի լավագույն երաժշտության համար» 2016 – Ուրալի I ռուսական կինոյի բաց փառատոն - ցուցադրություն «Հատուկ միջոցառման» շրջանակներում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Светлана Хохрякова — Вдова Петра Тодоровского продала квартиру, чтобы снять фильм по сценарию мужа Արխիվացված 2022-12-11 Wayback Machine // Московский комсомолец, № 26825 от 3 июня 2015
  2. 2,0 2,1 Елена Стишова — «Спой ты мне про войну…». «В далеком 45-м. Встреча на Эльбе» Արխիվացված 2022-12-11 Wayback Machine // Искусство кино, № 5, 2015
  3. Александр НечаевВ Выборге показали первые фильмы фестиваля «Окно в Европу» Արխիվացված է Դեկտեմբեր 11, 2022 Wayback Machine-ի միջոցով: // Российская газета, № 175 (6746), 10 августа 2015

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]