1607-1611 թվականներին արկտիկական ծովերում կատարել է նավարկություն, որի նպատակն էր գտնել ԱտլանտյանիցԽաղաղ օվկիանոս տանող հյուսիսարևելյան և հյուսիսարևմտյան ծովային ուղիները։ Հասել է մինչև Գրենլանդիա, հետազոտել Հյուսիսային Ամերիկայի ափերը, հայտնագործել իր անվամբ հայտնի (Հուդզոնի) գետի գետաբերանը, Հուդզոնի նեղուցն ու Հուդզոնի ծոցը։ 1611-ին, վերադարձի ճանապարհին, նավի անձնակազմը խռովություն է բարձրացնում, Հուդզոնին որդու և յոթ նավաստու հետ նավակով իջեցնում ծով, որտեղ նրանք անհայտ կորչում են։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 635)։