Հելեն Չերչիլ Քենդի
Հելեն Չերչիլ Քենդի | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 5, 1858 կամ հոկտեմբերի 5, 1859[1] |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | օգոստոսի 23, 1949[1] |
Մահվան վայր | York Harbor, Յորք շրջան, Մեն, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | լրագրող, վիպասան, գրող, բարձրաշխարհիկ հեղինակություն, ճանապարհորդ հետազոտող, աշխարհագրագետ, ինտերիերի դիզայներ և magazine writer |
Կուսակցություն | Դեմոկրատական կուսակցություն |
Helen Churchill Candee Վիքիպահեստում |
Հելեն Չերչիլ Քենդի (անգլ.՝ Helen Churchill Candee, հոկտեմբերի 5, 1858 կամ հոկտեմբերի 5, 1859[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - օգոստոսի 23, 1949[1], York Harbor, Յորք շրջան, Մեն, ԱՄՆ), ամերիկացի գրող, լրագրող, ֆեմինիստ, գեղազարդիչ և աշխարհագրագետ։
Առավել հայտնի է նրանով, որ եղել է «Տիտանիկի» ողջ մնացած ուղևորներից մեկը[2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հելեն Չերչիլը ծնվել է ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում՝ վաճառական Հենրի Հունգերֆորդի և նրա կնոջ՝ Մերի Չերչիլի ընտանիքում։ Իր մանկության մեծ մասն անց է կացրել Կոնեկտիկուտ քաղաքում։ Ամուսնացել է Էդվարդ Քենդիի հետ, զույգը ունեցել է երկու երեխա՝ Էդիթին և Հարոլդը[3][4]։ Ամուսնու հեռանալուց հետո Հելենը երեխաների աջակցությամբ սկսել է հոդվածներ գրել «Գրագիր» և «Տիկնոջ տնային ամսագիր» ամսագրերի համար[2]։ Սկզբում Հելենի գրած հոդվածները վերաբերել են վարվելակարգին և տնային տնտեսությանը, բայց շուտով սկսել է գրել այնպիսի թեմաների մասին, ինչպիսիք են երեխաների խնամքը, կրթությունը և կանանց իրավունքները։ 1896 թվականին Հելենը բաժանվել է ամուսնուց[2][5]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Քենդին եղել է ֆեմինիստ[2] ինչի մասին վկայում է նրա առաջին բեսթսելերը՝ «Կանայք ինչպես կարող են կյանք վարել» (1900)[6]։ 1901 թվականին լույս է տեսել նրա երկրորդ գիրքը «Ռոմանտիկա Օկլահոմայում» վերնագրով[7][8]։
Որպես ճանաչված գրական գործիչ, Քենդը տեղափոխվել է Վաշինգտոն, որտեղ դարձել է ինտերիերի առաջին պրոֆեսիոնալ բեմազարդարներից մեկը։ Նրա հաճախորդներն են եղել պաշտպանության քարտուղար Հենրի Սթիմսոնը և նախագահ Թեոդոր Ռուզվելտը։ Քենդիի «Դեկորատիվ ոճերն ու դարաշրջանը» գիրքը (1906)[9], մարմնավորել է նրա ձևավորման սկզբունքները[2]։
Վաշինգտոնում գտնվելու ընթացքում Քենդը ակտիվորեն հետաքրքրված է եղել հասարակական կյանքով և ներգրավվել է ժողովրդավարական քաղաքականության մեջ[2]։ Նրա ընկերները տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ են եղել, լիբերալ բարեփոխիչ Ուիլյամ Ջենինգս Բրայանից մինչև ծայրահեղ պահպանողական առաջին տիկին Հելեն Տաֆտը։ Տաֆտի հետ նրա բարեկամությունը ամուր է եղել, չնայած կանանց իրավունքների վերաբերյալ տարբեր կարծիքներին։ Քենդին մասնակցել է Սպիտակ տան արևմտյան թևի արդիականացմանը 1909 թվականին[10]։
Քենդին եղել է հնագիտական ընկերության և արվեստի ամերիկյան ֆեդերացիայի անդամ, ինչպես նաև Վաշինգտոնի «Կանանց իրավահավասարության ազգային ասոցիացիայի» խորհրդի ղեկավարը[11]։
Գրել է ութ գիրք։ Քենդիի ամենավաճառվող գիրքը դարձել է «Գոբելենների մասին գիրքը» (1912)[12]։
1912 թվականի գարնանը Հելենը, գտնվելով Եվրոպայում, Էդիթի դուստրից հեռագիր է ստացել այն մասին, որ իր որդի Հարոլդը ավտովթարի է ենթարկվել։
«Տիտանիկի» վրա[խմբագրել | խմբագրել կոդը]
Իմանալով որդու ավտովթարի մասին, Քենդին «Տիտանիկ» նավի տոմս է գնել։ Ուղևորության ընթացքում շփվել է այնպիսի նշանավոր ուղևորների հետ, ինչպիսիք են նախագահ Տաֆտի ռազմական օգնականը, մայոր Արքիբալդ Բութը և նկարիչ Ֆրենսիս Դևիս Միլեթը։
Տեղափոխվել է համար 6 փրկարարական նավակով[6]։
Առաջին աշխարհամարտ և ճանապարհորդություն դեպի Ասիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին աշխարհամարտի տարիներին Քենդին աշխատել է որպես բուժքույր Հռոմում և Միլանում՝ իտալական Կարմիր խաչի հովանու ներքո[13]։ Նրա հիվանդներից մեկը Էռնեստ Հեմինգուեյն է եղել[2]։ Պատերազմից հետո ուղևորության է մեկնել դեպի Ճապոնիա, Չինաստան, Ինդոնեզիա և Կամբոջիա, որից հետո Քենդին գրել է երկու գիրք[6]։
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հելեն Չերչիլ Քենդը մահացել է 1949 թվականի օգոստոսի 23-ին, Մեն նահանգի Յորք քաղաքում գտնվող իր ամառանոցում[14]։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Life’s Decor: A Biography of Helen Churchill Candee by Randy Bryan Bigham
- Helen Candee Death Certificate on Titanic-Titanic.com
- Angkor Secrets, Titanic Adventure
- «Angkor the Magnificent» reprint article, 2008
- Titanic Communicator book review of «Angkor the Magnificent»
- Encyclopedia of Oklahoma History and Culture — Candee, Helen Church
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopedia Titanica — 1996.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Helen Churchill Candee — Ask Jeeves Encyclopedia(չաշխատող հղում)
- ↑ «CANDEE, HELEN CHURCHILL HUNGERFORD (1858—1949)». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ Biographical Cyclopedia of U.S. Women (1924)
- ↑ Linda D. Wilson, «Helen Churchill Candee: Author of an Oklahoma Romance,» Chronicles of Oklahoma, 75:414 (1997)
- ↑ 6,0 6,1 6,2 «Helen Churchill Candee Biography — Biography.com». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ «An Oklahoma Romance», Pearson’s Magazine, April 1902, 452-53
- ↑ «CANDEE, HELEN CHURCHILL HUNGERFORD (1858—1949)». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ Life’s Decor: A Biography of Helen Churchill Candee :: ET Research (2005) by Randy Bryan Bigham — 23 December 2005
- ↑ Helen Churchill Candee, Angkor the Magnificent (2008)
- ↑ «Helen Churchill Candee Biography (1861—1949)». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ «Helen Churchill Candee Biography (1861—1949)». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ Biographical Cyclopedia of U.S. Women
- ↑ New York Times, Aug. 24, 1949
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հելեն Չերչիլ Քենդի» հոդվածին։ |
|
- Հոկտեմբերի 5 ծնունդներ
- 1858 ծնունդներ
- 1859 ծնունդներ
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 23 մահեր
- 1949 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի ֆեմինիստ գրողներ
- Տիտանիկի ուղևորներ և անձնակազմ
- 20-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- 20-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- Ամերիկացի լրագրողներ
- Ամերիկացի ֆեմինիստներ
- 20-րդ դարի կին գրողներ
- Ամերիկացի սուֆրաժիստներ
- Ֆեմինիստ գրողներ
- Ամերիկացի բուժքույրեր
- Ամերիկացի կին վիպասաններ
- Ամերիկացի դիզայներներ
- Ամերիկացի ճանապարհորդներ
- Ամերիկացի աշխարհագրագետներ