Հելեն Լուկաս
Հելեն Լուկաս անգլ.՝ Helen Lucas | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 25, 1931[1] |
Ծննդավայր | Ուեյբերն, Սասկաչևան, Կանադա |
Վախճանվել է | նոյեմբերի 27, 2023[2] (92 տարեկան) |
Քաղաքացիություն | Կանադա |
Կրթություն | Օնտարիոյի գեղարվեստի քոլեջ |
Մասնագիտություն | գրող և նկարչուհի |
Պարգևներ |
Հելեն Լուկաս (անգլ.՝ Helen Lucas, օգոստոսի 25, 1931[1], Ուեյբերն, Սասկաչևան, Կանադա - նոյեմբերի 27, 2023[2]), կանադացի նկարիչ, որի աշխատանքներում պատկերված են հունական ուղղափառ սրբապատկերներ, կանանց սեքսուալություն և ծաղիկներ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հելեն Լուկասը ծնվել է Կանադայի Սասկաչևան նահանգի Ուեյբերն քաղաքում, մեծացել է Սասկատունում։ Եղել է խստապահանջ հույն ծնողների ավագ զավակը։ Ավանդական կրոնական թեմաների ազդեցությունը նրա առօրյա կյանքի վրա գալիս է ծանր մանկությունից։ Ավագ դպրոցն ավարտելուց հետո Լուկասը մեկ տարի նախաբժշկական կրթություն է ստացել, այնուհետև տեղափոխվել Տորոնտո և սովորել Օնտարիոյի գեղարվեստի քոլեջում, որտեղ էլ սկսել է նկարել։ Չնայած նրա առաջին ցուցադրությունը դրական կարծիքներ ստացավ, հունական եկեղեցին հորդորեց Հելենին դադարեցնել ստեղծագործել արվեստի բնագավառում[3][4][5]։
Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]
1973-1979 թվականներին Լուկասը դասավանդել է Օնտարիո նահանգի Օքվիլ քաղաքի Շերիդան քոլեջում՝ որպես գծագրության և նկարչություն վարպետ։ Այնտեղ աշխատելու տարիներին ստեղծել է մի շարք քաղաքական սև և սպիտակ գործեր և աշխատել Կանադայի կանանց ուսումնասիրությունների համահիմնադիր Շիլա Ուիլկինսոնի հետ[6][7]։
Լուկասի աշխատանքներում աչքի են ընկնում մեծ կտավների վրա ստեղծված գունագեղ ծաղիկները, սակայն ավելի վաղ նկարազարդումներն ու նկարները ներկայացնում էին հունական ուղղափառ եկեղեցու սրբապատկերներ, Մարիամ Աստվածածնին, կանանց սեքսուալությունը[8]։ Այս ժամանակաշրջանում Լուկասի աշխատանքում արտացոլված մութ բնույթը կապված էր իր խիստ դաստիարակության և նրա առաջին ամուսնու հետ ունեցած 20-ամյա ամուսնության ընթացքում ունեցած դժբախտության հետևանքների հետ[3][5][9]։ Լուկասը բացատրում է, որ այդ ընթացքում նա «գույն չէր զգում»[10]։ Լուկասի աշխատանքների թեմատիկ անցումը ներկայացված է Դոննա Դավեի «Հելեն Լուկաս. նրա ճանապարհորդությունը` մեր ճանապարհորդությունը» ֆիլմում, որը Չիկագոյի միջազգային կինոփառատոնում արժանացել է լավագույն վավերագրական ֆիլմ մրցանակին[11][12]։ Ֆիլմում ներառված է նրա ընկեր Մարգարետ Լորենսի հետ հարցազրույցը։ Լուկասի նկարները ներառվել են Լոուրենսի «Սուրբ Ծննդի պատմություն» գրքում (Նյու Յորք և Տորոնտո, 1980)։ Լոուրենսը Լուկասի ներդրումները նկարագրում է որպես «ուրախ, գեղեցիկ և իմաստուն»[13]։
1970-ական թվականներից մինչև 1990-ական թվականները, բացի արվեստով զբաղվող կանանց վերաբերյալ դասախոսություններ կարդալուց, Լուկասը հաճախ հյուրընկալվում էր ռադիոյով և հեռուստատեսությամբ[14]։ Լուկասի աշխատանքները ցուցադրվել են Կանադայում, ԱՄՆ-ում, Եվրոպայում, Աֆրիկայում և Ճապոնիայում։ Մի շարք ստեղծագործություններ ձեռք են բերվել Կանադայի հանրային հավաքածուների և միջազգային մասնավոր հավաքածուների կողմից։ Լուկասը հրատարակել է գծանկարներ և տեքստեր մի շարք թերթերում, ամսագրերում, ակտիվ մասնակցություն է ունեցել Կանադայի կանանց ուսումնասիրությունների ծրագրերում։ Նա շարունակում է ստեղծագործել Օնտարիոյի King Township թաղամասում գտնվող իր ստուդիայում, որտեղ ապրել է իր երկրորդ ամուսնու` Դերեկ Ֆուլերի հետ` մինչև նրա մահը՝ 1996 թվական[3][10]։
Պարգևներ, կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2012 թվականին արժանացել է Եղիսաբեթ II թագուհու ադամանդե հոբելյանական մեդալի, ինչպես նաև 1991 թվականին ստացել է Յորքի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում[15]։
Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Angelica. Toronto: Kakabeka Pub. Co. 1973. էջ 71. As well as This is my beloved--sometimes. [Toronto]: Proclaim. 1981. ISBN 9780919415003.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Helen Lucas — 2008.
- ↑ 2,0 2,1 2,2 Helen Lucas — Legacy.com.
- ↑ 3,0 3,1 3,2 Mawhinney, Jannice (1997 թ․ նոյեմբերի 1). «Artist discovers the joy of painting». Toronto Star.
- ↑ Allen, Jocelyn (1996). «Helen Lucas: Her Journey -- Our Journey». Canadian Woman Studies/Les cahiers de la femme. 16 (3): 147. Վերցված է 2016 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ 5,0 5,1 Iaboni, Sue (2013). «Two King Artists with Huge Canvases and Even Bigger Hearts» (PDF). No. Spring. King Mosaic. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 1-ին.
- ↑ Lynn, Marlon (2011). «Shelagh Brenda Wilkinson, September 18, 1928-November 16, 2011: such a long journey». Canadian Woman Studies. 29 (1–2): 77. Վերցված է 2016 թ․ մայիսի 1-ին.
- ↑ Ricciutelli, Luciana (2011). «Marion Lynn and Shelagh Wilkinson: an interview with the CWS/cf founders». Canadian Woman Studies. 29 (1–2): 86. Վերցված է 2016 թ․ մայիսի 1-ին.
- ↑ Lindley, Susan Hill; Stebner, Eleanor J., eds. (2008). The Westminster handbook to women in American religious history (1st ed.). Louisville, Ky.: Westminster John Knox Press. էջ 135. ISBN 9780664224547. Վերցված է 2016 թ․ մայիսի 1-ին.
- ↑ Kritzwiser, Kay (1980 թ․ նոյեմբերի 7). «Artist helen lucas says it with flowers». The Globe and Mail.
- ↑ 10,0 10,1 «A talent in bloom». Toronto Star. 2005 թ․ հունիսի 4.
- ↑ «Inventory of the Donna Davey fonds». York University Libraries. Վերցված է 2016 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ Trueman, Peter (1996 թ․ մարտի 30). «Flower Power Why Lucas documentary is the kind of show CBC should invest in». Toronto Star.
- ↑ Xiques, Donez (2005). Margaret Laurence the making of a writer. Toronto: Dundurn Press. էջ 253. ISBN 9781459714694. Վերցված է 2016 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «Helen Lucas' biography». Helen Lucas. Վերցված է 2016 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ «Honorary Degree Recipients». University Secretariat. York University. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 1-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Helen Lucas artwork given to York University, 1998
- Helen Lucas fonds, Clara Thomas Archives and Special Collections, York University Libraries