Jump to content

Հարություն Մկրտչյան (գրող)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մկրտչյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հարություն Մկրտչյան (այլ կիրառումներ)
Հարություն Մկրտչյան
Ծնվել էապրիլի 15, 1903(1903-04-15)[1]
ԾննդավայրՓայխներ, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էնոյեմբերի 15, 1992(1992-11-15)[1] (89 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունգրող և գրականագետ
Ազգությունհայ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն,  ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԳևորգյան Հոգևոր Ճեմարան (1919)[1], Թբիլիսիի պետական համալսարան (1926)[1] և Հայկական պետական մանկավարժական համալսարան (1940)[1]
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր[1] (1975)
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն[1]
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
ԱշխատավայրՀԳՄ, Գրական թերթ[1], Խորհրդային գրականություն[1] և Երևանի պետական համալսարան[1]
Պարգևներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան Կարմիր Աստղի շքանշան
և Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
Հարություն Մկրտչյան Վիքիդարանում

Հարություն Գաբրիելի Մկրտչյան (ապրիլի 15, 1903(1903-04-15)[1], Փայխներ, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - նոյեմբերի 15, 1992(1992-11-15)[1], Երևան, Հայաստան), հայ գրող, գրականագետ։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1963), բանասիրական գիտությունների դոկտոր (1975), պրոֆեսոր (1968), ԽՍՀՄ գրողների միության անդամ (1934-1991), Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարություն Մկրտչյանը 1915 թվականին կորցրել է ծնողներին, փրկվել կոտորածներից և ընկել Էջմիածնի մանկատունը։ 1916-1919 թվականներին սովորել է Գևորգյան ճեմարանում, 1921 թվականին կոմերիտմիության շրջկոմի քարտուղար է եղել Ներքին Ախտայում, Կոտայքում, Բաշ-Գառնիում։ 1923-1926 թվականներին սովորել է Թիֆլիսի 26 կոմիսարների անվան կոմունիստական համալսարանում։ 1940 թվականին ավարտել է (էքստեռն) Երևանի մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը։ 1931-1933 թվականներին եղել է Հայաստանի արվեստի աշխատողների միության նախագահը, 1934-1937 թվականներին՝ Հայաստանի գրողների միության առաջին քարտուղարը, «Գրական թերթ»-ի (1932, 1935-1936), «Սովետական գրականություն» («Խորհրդային գրականություն», 1934-1937, 1947-1950) ամսագրի խմբագիր, գրական թանգարանի տնօրենը (1937-1940)։

Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։ 1950-1968 թվականներին եղել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի հայ գրականության ամբիոնի վարիչ, 1968 թվականից՝ Երևանի համալսարանի հայ գրականության դասախոս։ Սկսել է գրել 1920-ական թվականներին։ Լույս են տեսել «Նովելներ և ակնարկներ» (1945), «Անմահական այգի» (1957), «Հայրենի երկրում» (1963) ժողովածուները, մանուկների համար՝ «Զանգակավոր գայլը» (1945), «Արագիլը» (1946) գրքույկները։ «Անհայտ զինվորի հիշատակարանը» (գիրք 1-3, 1969-1975) վեպում փորձել է պատկերել 1918-1920 թվականներին Հայաստանում տիրող վիճակը, հայ ժողովրդի պայքարը ներքին և արտաքին թշնամիների դեմ, խորհրդային վարչակարգի հաստատումը Հայաստանում։ Հրատարակել է Միքայել Նալբանդյանին, Ստեփան Զորյանին, Ակսել Բակունցին նվիրված մենագրություններ, «Գրական դեմքեր»-ով (1953) ներկայացրել Հակոբ Հակոբյանի, Ավետիք Իսահակյանի, Դերենիկ Դեմիրճյանի, Նաիրի Զարյանի, Գեղամ Սարյանի դիմանկարները, կազմել քրեստոմատիա IX և X դասարանների համար, գրել խորհրդահայ գրականության դասագիրք (1967) X դասարանի համար[2]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարություն Մկրտչյանի հուշատախտակը Երևանի Իսահակյան 44 հասցեում
  • Զանգակավոր գայլը, Երևան, 1945, 24 էջ։
  • Նովելներ և ակնարկներ, Երևան, 1945, 203 էջ։
  • Արագիլը, 1946, Երևան, 12 էջ։
  • Նովելներ և ակնարկներ, Երևան, 1947, 165 էջ։
  • Գրական դեմքեր, Երևան, 1953, 320 էջ։
  • Արագիլը։ Զանգակավոր գայլը, Երևան, 1954, 24 էջ։
  • Ստեփան Զորյան, Երևան, 1954, 176 էջ։
  • Միքայել Նալբանդյան, Երևան, 1955։
  • Սովետական գրականություն։ Քրեստոմատիա միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի համար, Հայպետհրատ, 1955, 502 էջ[3]։
  • Անմահության այգի (ակնարկներ և պատմվածքներ), Երևան, 1957, 172 էջ։
  • Ակսել Բակունց (կյանքը և ստեղծագործությունը), Երևան, 1958, 120 էջ։
  • Արագիլը, Երևան, 1960, 24 էջ։
  • Հայրենի երկրում (ակնարկներ), Երևան, 1963, 308 էջ։
  • Անհայտ զինվորի հիշատակարանը, գիրք 1, Երևան, 1966, 536 էջ։
  • Անհայտ զինվորի հիշատակարանը, գիրք 1, 2-րդ հրտ., Երևան, 1969, 532 էջ։
  • Անհայտ զինվորի հիշատակարանը, գիրք 2, Երևան, 1973, 704 էջ։
  • Անհայտ զինվորի հիշատակարանը, գիրք 3, Երևան, 1975, 744 էջ։
  • Անհայտ զինվորի հիշատակարանը, հատոր 1, Երևան, 1980, 776 էջ։
  • Անհայտ զինվորի հիշատակարանը, հատոր 2, Երևան, 1980, 864 էջ։
  • Մի հայի պատմություն (վեպ), Երևան, 1986, 336 էջ։
  • Զղջում (վեպ), Երևան, 1988, 504 էջ[4]։
  • Ընտիր երկեր, հատ. 1. Նովելներ, Մի հայի պատմություն, Երևան, 1990, 544 էջ[5]։
  • Ընտիր երկեր, հատ. 2. Զղջում, Երևան, 1990, 512 էջ։
  • Վերջին բարեկամը (պատմվածքներ), Երևան, 2004, 103 էջ։

Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պատմվածք, որ պիտի ավարտի քաղսովետը։ «Գրական թերթ», 1948, № 2:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարմիր աստղի շքանշան
  • ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, 1963

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 643.
  2. Գրական տեղեկատու։ Երևան։ «Սովետական գրող»։ 1986։ էջ 319-329։
  3. Մկրտչյան, Հարություն Գաբրիելի (1955). Սովետական գրականություն։ Քրեստոմատիա միջնակարգ դպրոցի X դասարանի համար. Հայպետհրատ.
  4. Mkrtchʻyan, Harutʻyun; Մկրտչյան, Հարություն (1988). Զղջում։ վեպ. Սովետական Գրող. ISBN 9785550000472.
  5. Մկրտչյան, Հարություն Գաբրիելի (1990). Ընտիր երկեր։ 2 հ. Նաիրի. ISBN 9785550004104.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 643
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարություն Մկրտչյան (գրող)» հոդվածին։