Հարություն Լութֆյան
Ծնվել է | 1860 |
---|---|
Ծննդավայր | Բրուսա |
Մահացել է | 1915 |
Մահվան պատճառ | Հայոց ցեղասպանություն |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դեղագործ |
Հարություն (Արթին) Լութֆյան (Լյութֆյույան) (1860, Բուրսա, Օսմանյան կայսրություն - 1915 - 1915), հայ դեղագործ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարություն Լութֆյանը ծնվել է 1860 թվականին, Բրուսա նահանգի կենտրոն Բրուսա քաղաքում։ Բրուսայի Սեթ բաշը թաղամասում ունեցել է սեփական դեղատուն և դեղագործ աշխատել։
1914 թվականին, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զորակոչվել է օսմանյան բանակ և զինվորական դեղագործ ծառայել։ 1915 թվականին, Բրուսա քաղաքի մոտակա Ադըրնազ գյուղում գնդակահարվել է ի թիվս 100 այլ հայերի՝ 55 տարեկանում։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Յուշամատեան Մեծ Եղեռնի (1915-1965), պատրաստեց Գերսամ Ահարոնեան, Պէյրութ, 1965։
- Թէոդիկ, Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, ապրիլ 24, 1985։
- Հայրապետյան Վանիկ, Էջեր Հայաստանի դեղագործության պատմությունից, Երևան, 1990։
- Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։