Հարություն Ալիխանյան
Հարություն Ալիխանյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 29, 1896[1] կամ 1896[2] Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հոկտեմբերի 26, 1941[1] կամ 1941[2] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | արևելագետ |
Հաստատություն(ներ) | Ռուսաստանի ազգային գրադարան և Ռուսաստանի ազգային գրադարան[1] |
Գործունեության ոլորտ | արևելագիտություն և կովկասագիտություն |
Ալմա մատեր | Սանկտ Պետերբուրգի համալսարան |
Հարություն Աբրահամի Ալիխանյան (հուլիսի 29, 1896[1] կամ 1896[2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 26, 1941[1] կամ 1941[2]), խորհրդային արևելագետ և կովկասագետ[3]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարություն Ալիխանյանը ծնվել է 1896 թվականի հուլիսի 29-ին, Թիֆլիսում, մանր առևտրականի ընտանիքում[4]։ Վաղ հասակում որբացել է, դաստիարակվել է հարազատների կողմից։ 1917 թվականին ավարտել է Թբիլիսիի հայկական հոգևոր սեմինարիան և ընդունվել Պետրոգրադի համալսարանի արևելյան լեզուների ֆակուլտետ[3]։ Սովորել է Նիկողայոս Մառի մոտ[5]։ Ֆակուլտետում սովորել է 3,5 տարի[4], բայց կրթությունը չի ավարտել[6]։ 1918 թվականին ուսմանը զուգահեռ, որպես գրագիր աշխատել է Հայկական եկեղեցիների գույքի կառավարման խորհրդի գրասենյակում։ 1919 թվականից ծառայել է Հնագիտական հանձնաժողովում։ 1920-1921 թվականներին ղեկավարել է Պետրոգրադի համալսարանի գիտաշխատողների հանրակացարանը։ Աշխատել է Գիտությունների ակադեմիայի տպարանում որպես գրաշար, եղել է Գ. Ե. Զինովևի անվան Կոմունիստական համալսարանի կազմարարական արհեստանոցի վարիչ[3], 1920 թվականից` Պետրոգրադի համալսարանի հայոց լեզվի դասախոս, 1926-1930 թվականներին` դոցենտ[4]։ 1926-1930 թվականներին Լենինգրադի արևելյան ինստիտուտում դասավանդել է հայոց լեզու։ 1932-1935 թվականներին ՌԳԱ-ի հնագիտության ինստիտուտում դասավանդել է նոր հայերեն և հին հայերեն լեզուներ, ինչպես նաև հայկական մշակույթ[3]։
1926 թվականից եղել է Հանրային գրադարանի Արևելյան բաժանմունքի արտահաստիքային աշխատակից, 1927 թվականից, համատեղությամբ, հաստիքային աշխատող։ 1934 թվականից` Արևելյան բաժանմունքի գլխավոր գրադարանավար[3]։
1932 թվականին ձերբակալվել է «դաշնակցական շարժման հետ կապերի համար», սակայն շուտով ազատ է արձակվել։ 1938 թվականին կրկին ձերբակալվել է «հակահեղափոխական ազգայնական դաշնակցական կազմակերպությանը մասնակցելու համար», մեկ տարի անց ազատ է արձակվել գործի քննությունը դադարեցնելու պատճառով[4]։ Հայրենական Մեծ պատերազմի սկսվելուց հետո դարձել է բանվորական ջոկատի մարտիկ։
Մահացել է 1941 թվականի հոկտեմբերի 26-ին[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Сотрудники Российской национальной библиотеки (ռուս.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Люди и судьбы. Биобиблиографический словарь востоковедов - жертв политического террора в советский период (1917-1991) (ռուս.) — СПб.: Петербургское Востоковедение, 2013. — 496 с. — (Социальная история отечественной науки о Востоке) — ISBN 978-5-85803-225-0
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Алиханян Арутюн Абрамович // Сотрудники РНБ — деятели науки и культуры. Биографический словарь, т. 1-4
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Алиханян (Алиханьян), Арутюн Абрамович // Люди и судьбы. Биобиблиографический словарь востоковедов — жертв политического террора в советский период (1917—1991). — С.-Пб.: Петербургское Востоковедение. Я. В. Васильков, М. Ю. Сорокина. 2003.
- ↑ Об истоках творчества Руставели и его поэме, Тб., 1964
- ↑ Алиханян Арутюн Абрамович // Отдел рукописей Российской национальной библиотеки, 1805—2005 : сотрудники Отдела / Рос. нац. б-ка; сост. Л. А. Шилов, Е. А. Савицкая; ред. Л. С. Гейро. — СПб. : РНБ, 2005. — 68 с.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Армяне в битве за Ленинград : биографический справочник / [сост.: В. Кунтарев, А. Меружанян; гл. ред. А. Меружанян]. — Санкт-Петербург : Роза ветров, 2014. — 671 с.
- Հուլիսի 29 ծնունդներ
- 1896 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 26 մահեր
- 1941 մահեր
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ կովկասագետներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի դասախոսներ
- Հայ գրադարանավարներ
- Խորհրդային արևելագետներ
- Հայ գիտնականներ