Jump to content

Հարություն Աբրահամյան (ֆուտբոլիստ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարություն Աբրահամյան
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Հարություն Լավրենտիի Աբրահամյան
Ազգությունը հայ
Քաղաքացիությունը Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ, Հայաստան Հայաստան
Ծննդյան ամսաթիվ 1969 թվականի դեկտեմբերի 4 (45 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայաստան Հայաստան
Հասակ 183 սմ
Քաշ 77 կգ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ավարտել է կարիերան
Պատանեկան կարիերա
0000
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1987—1989 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ Արարատ (3-9)
1989—1990 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ Սպիտակ 60 (-?)
1991—1997 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ, Հայաստան Հայաստան Արարատ 145 (-104)
1996—1997 Իրան Իրան Քեշավարզ ? (?)
1998 Հայաստան Հայաստան Երևան 21 (-23)
1999—2000 Հայաստան Հայաստան Արարատ 33 (-22)
2000 Հայաստան Հայաստան Միկա 7 (-10)
2001 Հայաստան Հայաստան Սպարտակ 20 (-12)
Ազգային հավաքական
1992—2001 Հայաստան Հայաստան Հայաստան27 (-45)
Մարզչական կարիերա
2009—2011 Իրան Իրան Ռահ Ահան դարպասապահների մարզիչ
2011 Իրան Իրան Պերսեպոլիս դարպասապահների մարզիչ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հարություն Աբրահամյան (այլ կիրառումներ)

Հարություն Լավրենտիի Աբրահամյան (դեկտեմբերի 4, 1969(1969-12-04)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ և խորհրդային նախկին ֆուտբոլիստ, Հայաստանի հավաքականի դարպասապահ։ Կարիերայի մեծ մասն անցկացրել է Երևանի «Արարատ»-ում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1987 թվականից սկսած տասը տարի խաղացել է Երևանի «Արարատ» ակումբում։ Այդ ժամանակահատվածում Աբրահամյանը երկու մրցաշրջան անցկացրել է նաև «Սպիտակ»-ում։ Վերադառնալով «Արարատ» ամրապնդել է իր տեղը հիմնական կազմում։ Հենց այս ակումբում է Աբրահամյանը նվաճել բոլոր հնարավոր ազգային մրցանակները՝ առաջնություններում և գավաթի խաղարկություններում։ «Արարատ»-ի կազմում երեք անգամ անընդմեջ նվաճել է գավաթը։ 1993 և 1995 թվականներին դարձել է մրցաշրջանի ամենահուսալի դարպասապահը։ 1996 թվականին Հարությունը մեկնում է Իրան, որտեղ հանդես է գալիս «Քեշավարզ»-ի կազմում[3]։ 1998 թվականին տեղափոխվում է «Երևան»։ Ակումբի հետ նվաճում է առաջնության բրոնզե մեդալները և հասնում գավաթի եզրափակիչ, որտեղ պարտվում է «Ցեմենտ»-ին։ Հաջորդ մրցաշրջանում Աբրահամյանը վերադառնում է հայրենի «Արարատ», որտեղ էլ առաջին մրցաշրջանում ճանաչվում է տարվա լավագույն ֆուտբոլիստ։

Մարզչական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբրահամյանը 2009 թվականից «Ռահ Ախան» ակումբի դարպասապահների մարզիչն է։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]