Jump to content

Հարինգի (Լոնդոնի շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարինգին Լոնդոնի քարտեզին

Հարինգին (անգլ.՝ Haringey), շրջան (բորո) Լոնդոնի հյուսիսային մասում։ Տարածքը 28,5 քառ. կմ է, իսկ բնակչությունը՝ 225.000 մարդ (2010 թ. տվյալներով)։ Հարինգիում է գտնվում Ալեքսանդրա պալատը։ Բորոյի արևելյան մասով հոսում է Լի գետը։ Սահմանակից է Էնֆիլդին, Ուոլթեմ Ֆորեսթին, Հակնիին, Իսլինգտոնին, Քամդենին և Բարնեթին։ Հռոմեական կայսրության ժամանակ միացել է Լոնդինիումին։ Միջին տվյալներով բորոյում խոսում են 193 լեզվով։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարինգի (Լոնդոնի շրջան)» հոդվածին։