Jump to content

Հավի ոտքերով խրճիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Հավի ոտքերով խրճիթ» ավազից, 2008 թվական, Խարկով, քանդակագործների փառատոն
Մոդել թղթից
Սաամական շտեմարան, մոդել Սկանսեն պարկի տարածքում (Ստոկհոլմ)

Հավի ոտքերով խրճիթ, խրճիթ ռուսական առասպելաբանության մեջ, երկրային աշխարհից անդրաշխարհ անցնելու տեղը։ Խրճիթը շրջվում և բացում իր դուռը մե՛կ դեպի մարդկանց աշխարհը, մե՛կ դեպի մեռյալների աշխարհը, այդ պատճառով էլ հերոսը չի կարողանում ոտք դնել անդրաշխարհ և ստիպված է գնալ կծիկի թելի ցույց տված ուղով։ Խրճիթը պահօանում է Բաբա յագան[1]։

Ռուսական հեքիաթներում հավի ոտքերով խրճիթը Բաբա յագայի բնակարանն է[2][3]. այն հավի ոտքերի վրա կանգնած խրճիթ է, որ ունի մեկ պատուհան և ծածկած կարմիր սանդղամուտք (ռուս.՝ «избушка о куриной ножке, об одном окошке, с крытым красным крыльцом»)[3]։ Այն կանգնած է անտառում երկու հսկայական ոտքերի վրա, որոնք շրջում են խրճիթը «բարի կտրիճի» առաջին իսկ պահանջով[3] («Խրճի՛թ, խրճի՛թ, շրջվիր դեպի ինձ առաջակողմով, դեպի անտառը՝ հետնամասով» (ռուս.՝ «Избушка, избушка, повернись ко мне передом, к лесу — задом»)[4], «Խրճի՛թ, խրճի՛թ, կանգնիր դեպի անտառը հետնամասով, դեպի ինձ՝ առաջամասով» (ռուս.՝ «Избушка, избушка! Стань к лесу задом, ко мне передом»)[3], «Շրջվիր դեպի այնտեղ դռնով, դեպի այստեղ՝ սանդղամուտքով» («Повернись туды дворцом, сюды крыльцом»)[3], «Շրջվի՛ր, խրճի՛թ, դեպի անտառն աչքերով, դեպի ինձ՝ կտրիճը, դարպասներով» («Воротись, избушка, к лесу глазами, ко мне, молодцу, воротами»)[3]

Կերպարի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավի ոտքերով խրճիթի կերպարի առաջացումը պատմականորեն կապվում է հատված փայտի հետ, որոնք հին Ռուսիայում դրվում էին կտրատված արմատներով կոճղերի վրա, որպեսզի ծառը զերծ մնա փտելուց[2]։ Վ․ Դալի բառարանում նշվում է, որ «куръ» նշանակել է փայտամած գյուղացիների խրճիթներում։ Ճահճոտ վայրերում խրճիթները կառուցել են հենց այդպիսի փայտամածների վրա[5]։ Մոսկվայի հնագույն եկեղեցիներից մեկը կոչվել է «Նիկոլա հավի ոտքերի վրա» (ռուս.՝ «Никола на курьих ножках»), քանի որ ճահճոտ տեղանքի պատճառով կանգնած է եղել կոճղերի վրա[6]։

Ըստ հեքիաթի՝ հավի ոտքերով խրճիթը փակում է հերոսի ճանապարհը դեպի նրա կախարդական նպատակը, և միաժամանակ այն միակ անցումն է դեպի «մյուս» աշխարհ։ Այնտեղ հերոսը Բաբա յագայից ստանում է անհրաժեշտ խորհուրդները, անցնում փորձություններ, ինչը նրան թույլ է տալիս շարունակել իր ճանապարհը։ Հավի ոտքերով խրճիթի առասպելական կերպարը պահակային աշտարակն է մեռյալների աշխարհում (Մահվան թագավորություն)[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ладыгин М. Б., Ладыгина О. М. Краткий мифологический словарь — М.: Издательство НОУ «Полярная звезда», 2003
  2. 2,0 2,1 Избушка на курьих ножках. // Ашукин И. С., Ашукина М. Г. Крылатые слова. Литературные цитаты. Образные выражения. / Отв. ред. В. П. Вомперский; Ил. А. Б. Маркевича. — М.: Правда, 1986. — С. 274
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Избушка на курьих ножках(չաշխատող հղում) // Российский гуманитарный энциклопедический словарь: В 3 т. Т. 2: З—О. — М.: Гуманит. изд. центр ВЛАДОС: Филол. фак. С.-Петерб. гос. ун-та, 2002. — 720 с.: ил.
  4. Избушка на курьих ножках // Михельсон М. И. Русская мысль и речь. Своё и чужое. Опыт русской фразеологии. Сборник образных слов и иносказаний. Т. Т. 1—2. Ходячие и меткие слова. Сборник русских и иностранных цитат, пословиц, поговорок, пословичных выражений и отдельных слов. — СПб., тип. Ак. наук, 1896—1912.
  5. 7 сказочных слов, о которых мы не все знаем
  6. Некрасов А. Н. Русское народное искусство. — М., 1924. — С. 40—41

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]