Միջազգային կարիերան Հասմիկ Երեմյանը սկսել է 2007-2009 թվականներին՝ 6 հանդիպում անցկացնելով Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականում։ 2008–2010 թվականներին նա ևս 8 խաղի է մասնակցել Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականում։ Հավաքականներում անցկացրած խաղերում նա ոչ մի գոլ չի հեղինակել։