Հասան Ուայթսայդ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
![]() Hassan Whiteside | ||
Ակումբ | ![]() | |
---|---|---|
Դիրքը | Կենտրոնական | |
Ի ծնե տրված անունը | Հասան Նիամ Ուայթսայդ Hassan Niam Whiteside | |
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 13, 1989 (35 տարեկան) | |
Ծննդավայր | ![]() | |
Ազգություն | ![]() | |
Հասակ | 2,13 մ | |
Քաշ | 120 կգ | |
Դպրոց | Պատերսոն (Լենուար, Հյուսիսային Կարոլինա) | |
համալսարան | Մարշալ (2009–2010) | |
Դրաֆթի տարի | 2010 / ռաունդ` 2 / ընտր.` 33-րդ | |
Դրաֆթ ակումբ | Սակրամենտո Քինգս | |
Կարիերա սկիզբ | ![]() → ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() → ![]() | |
Մրցանակներ
| ||
| ||
Հասան Նիամ Ուայթսայդ, (անգլ.՝ Hassan Niam Whiteside, հունիսի 13, 1989, Գաստոնիա, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, կենտրոնական։ Ներկա պահին հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA), «Մայամի Հիթ» ակումբում։
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է մեծացել է Հյուսիսային Կարոլինայի Գաստոնիա բնակավայրում՝ ապրելով մոր և վեց հարազատ եղբայրների և քույրերի հետ։ Բասկետբոլով սկսել է զբաղվել միջին դպրոցում ուսանելու տարիներին։ Ավագ դպրոցի առաջին ուսումնական տարվա ժամանակ հոր հետ տեղափոխվել է Նյուարկ քաղաք (Նյու Ջերսի նահանգ)։ Ավագ դպրոցի մեկ մրցաշրջանում (2007-08) միջինում հավաքում էր 18 միավոր, 10 անդրադարձ և 5,5 բլոկշոտ։ 2007-08 մրցաշրջանի ավարտից հետո վերադարձել է Հյուսիսային Կարոլինա։
Մասնագիտական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Սակրամենտո Քինգս, Դի-լիգա այլն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուայթսայդն ընտրվում է NBA-ի 2010 թվականի դրաֆթի 2-րդ ռաունդի 33-րդ համարի ներքո՝ «Սակրամենտո Քինգսի» կողմից։ Հուլիսի 19-ին «Քինգսը» 4 տարվա, 3,8 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ պայմանագիր է կնքում Ուայթսայդի հետ։
2010 թվականի Նոյեմբերի 29-ին Ուայթսայդն ուղարկվում է NBA-ի զարգացման լիգայի (Դի լիգա) «Ռենո Բիգհորնս» ակումբ։ 2011 թվականի Հունվարի 9-ին Ուայթսայդը ետ է բերվում «Քինգսի» հիմնական կազմ։
2011 թվականի Մարտի 5-ին Ուայթսայդը վիրահատվում է, որպեսզի վերականգնի ձախ ծնկի՝ մասամբ քայքայված ջիլը, ինչի պատճառով բաց էր թողել ողջ մրցաշրջանը։
2012 թվականի հունվարին Ուայթսայդը կրկին ուղարկվում է «Ռենո Բիգհորնս», հիմնական կազմ վերադառնալով Փետրվարի 4-ին։
2012 թվականի հուլիս 16-ին հեռացվել է «Սակրամենտո Քինգսից»։
2014 թվականի սեպտեմբերի 25-ին Ուայթսայդը նոր պայմանագիր է կնքում «Մեմֆիս Գրիզլիս» ակումբի հետ, սակայն թիմի կազմում ոչ մի հանդիպում չանցկացնելուց հետո հեռացված կազմից հոկտեմբերի 22-ին։
Մայամի Հիթ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նոյեմբերի 24-ին Ուայթսայդը պայմանագիր է կնքում «Մայամի Հիթի» հետ։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էջը NBA.com կայքում(անգլ.)
- Էջը ESPN.go.com(անգլ.)