Հաշթգերդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Հաշթգերդ
պարս.՝ هشتگرد
ԵրկիրԻրան Իրան
ՕսթանԱլբորզ
ՇահրեստանՍավոջբոլաղ
ԲԾՄ1272 մետր
Բնակչություն55 640 մարդ (2016)[1]
Հաշթգերդ (Իրան)##
Հաշթգերդ (Իրան)

Հաշթգերդ (պարս.՝ هشتگرد), քաղաք Իրանի կենտրոնական մասում` Ալբորզ օսթանում, Սավոջբոլաղ շահրեստանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 55 640 մարդ (2016)[1]։

Գտնվում է Ալբորզ օսթանի արևմտյան մասում` վերջինիս վարչական կենտրոն Քարաջից մոտ 21 կմ հյուսիս-արևմուտք։ Տեղադրված է Էլբուրսի լեռներից հարավ ընկած հարթավայրում` ծովի մակարդակից 1276 մ բարձրության վրա։ Քաղաքով է անցնում Քարաջը Ղազվինի հետ կապող ավտոմայրուղին։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 55 640 մարդ, որոնք կազմում էին 17 203 տնտեսություն։ Հաշթգերդը բնակչությամբ Ալբորզ օսթանի ութերորդ ամենախոշոր քաղաքն է[2]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.

Տարի 1991 1996 2006 2011 2016
Բնակիչ 24 627[3] 33 568[3] 45 332[4] 51 953[5] 55 640[6]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
  2. «Ալբորզ օսթանի քաղաքները» (անգլերեն).
  3. 3,0 3,1 «Islamic Republic of Iran» (անգլերեն).
  4. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  5. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  6. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2020 թ. հունվարի 28-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաշթգերդ» հոդվածին։