Հանրապետական գիտաբժշկական գրադարան
Երկիր | ![]() |
---|---|
Տեսակ | գրադարան |
Այլ տվյալներ | |
Կայք | medlib.am |
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/23/%D5%80%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%A3%D5%AB%D5%BF%D5%A1%D5%A2%D5%AA%D5%B7%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%A3%D6%80%D5%A1%D5%A4%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6.jpg/300px-%D5%80%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%A3%D5%AB%D5%BF%D5%A1%D5%A2%D5%AA%D5%B7%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%A3%D6%80%D5%A1%D5%A4%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6.jpg)
Հանրապետական գիտաբժշկական գրադարան (հապավում՝ ՀԳԲԳ), բժշկության ոլորտի մատենագիտական, գրադարանային և տեղեկատվական ծառայությունների կենտրոն։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հանրապետական գիտաբժշկական գրադարանը (ՀԳԲԳ) Հայաստանի առաջատար գրադարաններից է և բժշկության ոլորտի մատենագիտական, գրադարանային և տեղեկատվական ծառայությունների հիմնական կենտրոնը։ Գրադարանը հիմնադրվել է 1939 թվականին՝ որպես առողջապահության ոլորտի պետական հիմնարար գրադարան։ 1946 թվականի ջրհեղեղի հետևանքով գրադարանի հավաքածուի մեծ մասը անխնա ոչնչացվել է և միայն 1949 թվականին գրադարանը կրկին վերականգնվեց։
Տասնամյակների ընթացքում գրադարանը ձևավորել է կենսաբժշկական գրականության և տեղեկատվական աղբյուրների հավաքածուներից մեկը Հայաստանում։
- 1980 թվականին գրադարանը ստացել է ՍՍՀՄ կուլտուրայի մինիստրության հաղթողի դիպլոմ։
- 1994 թվականից գրադարանը հանդիսանում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության փաստաթղթերի կենտրոն Հայաստանում։
- 2001 թվականից սկսած ՀԳԲԳ-ն հրատարակում է «Բժշկական սեղմագրերի հայկական հանդեսը», որի նպատակն է հայ բժիշկներին ներկայացնել ապացուցողական բժշկության սկզբունքները, դրույթները և «ոսկե չափորոշիչները»։
- 2014 թվականին լրանում է Հանրապետական գիտաբժշկական գրադարանի 75- ամյակը։
Արտաքին կապեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրադարանը կապեր ունի Կորնելի համալսարանի բժշկական գրադարանի (Նյու Յորք), Ելի համալսարանի բժշկական գրադարանի, Ռուսաստանի կենտրոնական գիտաբժշկական գրադարանի և այլ բժշկական գրադարանների հետ։
Գրադարանի հիմնական գործառույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրադարանի հիմնական գործառույթներն են՝ բժիշկներին ավանդական և ժամանակակից համակարգերի միջոցով տեղեկատվական ծառայությունների մատուցումը, փաստաթղթերի մշակման և տեղեկատվության որոնման ավտոմատացումը, բժշկական գրադարանների ցանցի համակարգումը, ինչպես նաև բժշկական գրադարանավարների մասնագիտական հմտությունների զարգացումը։
Տեղեկատվությունը բժշկական հանրությանն առավել մատչելի դարձնելու նպատակով 1951 թվականից ՀԳԲԳ-ն համակարգում է բժշկական գրադարանների ցանցը, որը ներառում է երկրի բժշկական բարձրագույն և միջին ուսումնական հաստատությունների, հիվանդանոցների և բժշկական կազմակերպությունների գրադարանները։
Գրքերի ֆոնդ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հավաքածուն կազմում է ավելի քան կես միլիոն գրականություն։ Այն ներառում է էլեկտրոնային և տպագիր բժշկական գրքեր, ամսագրեր, սեղմագրեր, լազերային սկավառակներ, տեսալսողական նյութեր[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://web.archive.org/web/20041212190208/http://ala.nla.am/eng/links.html
- ↑ «ՀԳԲԳ կայք». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 28-ին.