Ծնվել է Արկանզաս նահանգի Ֆորթ Սմիթ քաղաքում[1]։ Ավագ դպրոցում հետաքրքրվել է դերասանական արվեստով և թատերական նախագծերով[2], ավագ դպրոցն ավարտելուց հետո Լոս Անջելեսում ինտերնիշիփի հնարավորություն է ստացել Elizabeth Barnes Casting ընկերությունում[1], մինչ ներկայիս աշխատանքին անցնելը՝ աշխատել է ետնաբեմում, որպես մատուցող և էքսկուրսավար Universal Studios-ում[3], միաժամանակ սովոել է դերասանական արվեստ և անցել է մի շարք լսումներ[1]։
Դուհանի առաջին մեծ դերը եղել է Ուորեն Քեյվի կերպարը, որը Աարոն Փոլի կերպարի երիտասարդ տարբերակն է «Apple TV+»-ով հեռարձակվող «Ասել ճշմարտություն» հեռուստասերիալի առաջին եթերաշրջանում։ 2020 թվականին հիմնական դեր է ունեցել «Ձերդ գերազանցություն» քրեական դրամայում, որտեղ կատարել է Ադամ Դեսիատոյի դերը[4]։ 2022 թվականին կատարել է Թայլեր Գալպինի դերը Նեթֆլիքսի«Ուենսդեյ» հեռուստասերիալում[5]։