«Հայրեր և զավակներ» (ռուս.՝ «Отцы и дети»), խորհրդային ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Վյաչեսլավ Նիկիֆորովը Իվան Սերգեևիչ Տուրգենևիհամանուն վեպի հիման վրա։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 1984 թվականի հուլիսի 10-ին[1]։
Քառասուներեքամյա կալվածատեր Կիրսանովի մոտ գալիս է որդին՝ Արկադին, որը հենց նոր ավարտել համալսարանը։ Նրա հետ եկել է ինքնավստահ երիտասարդ, սկսնակ բժիշկ Եվգենի Վասիլևիչ Բազարովը։ Հոր ավագ եղբայրը՝ Պավել Պետրովիչը, Բազարովի հանդեպ անմիջապես սկսում է փոխադարձ հակակրանք տածել։ Ժամանումից մի քանի օր անց Արկադին ընկերոջը ծանոթացնում է Օդինցովայի՝ երիտասարդ, գեղեցիկ և հարուստ այրու հետ, որով Բազարովը սկսում է հետաքրքրվել։