Հայրենիք (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայրենիք
իսպ.՝ Patria
ՀեղինակՖերնանդո Արամբուրու
Տեսակգրական ստեղծագործություն
ԹեմաԲասկերի հակամարտություն
Բնօրինակ լեզուիսպաներեն
Նկարագրում էԳիպուսկոա
Երկիր Իսպանիա
Հրատարակման տարեթիվ2016
Պարգև(ներ)

Հայրենիք (իսպ.՝ Patria), բասկյան ծագմամբ իսպանացի գրող Ֆերնանդո Արամբուրուի 2016 թվականի վեպը, որը տպագրվել է «Tusquets Eds» հրատարակչության կողմից։ Վեպի իրադարձությունները տեղի են ունենում Բասկերի երկրում այն ժամանակ, երբ ETA-ն հայտարարել էր իր զինված պայքարի դադարեցման մասին[1][2]։

2022 թվականին գիրքը հայերեն է հրատարակել Newmag հրատարակչությունը[3]։ Այն իսպաներենից հայերեն է թարգմանել գրականագետ Ալիս Տեր-Ղևոնդյանը։

Սցենար[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի առանցքում Սան Սեբաստիանի արվարձաններից մեկում երկու բասկ ընտանիքների հարաբերություններն են։ Այն պատմում է մարդասպանների, նրանց զոհերի և երկուսի ընտանիքների պատմությունները[4]։ Պատմությունն սկսվում է այն պահից, երբ ETA-ն դադարեցնում է իր զինված պայքարը։ Այրի Բիչորին այցելում է գերեզմանատուն իր ամուսնու գերեզմանին, որը սպանվել էր ETA-ի կողմից։ Ելնելով նոր իրավիճակից՝ նա որոշում է վերադառնալ այն տուն ու քաղաք, որտեղ նրանք ապրում էին հարձակումից առաջ[5]։

Ընդունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը մեծ հեղինակություն է վայելել և լայնորեն քննարկվել Բասկերի երկրում[6]։

Իսպաներենով այն վաճառվել է ավելի քան մեկ միլիոն օրինակ և թարգմանվել անգլերեն («Հայրենիք» վերնագրով, Pantheon Publishers 2019), գերմաներեն (վաճառվել է շուրջ 80,000 օրինակ), իտալերեն (60,000 օրինակ), հունարեն, կատալոներեն և հայերեն[7]։ Միայն իսպաներենով գիրքը վերահրատարակվել է ավելի քան 12 անգամ[5]։ 2016 թվականին այն արժանացել է «Premio de la Crítica»[8], իսկ 2017 թվականին՝ National Narrative մրցանակի[9]։

Ադապտացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի վերջին HBO Europe-ը հայտարարեց վեպի հիման վրա հեռուստասերիալի նկարահանման մասին։ Հեռուստասերիալի նկարահանումներն սկսվել են 2018 թվականին Բասկերի երկրում, իսկ պրեմիերան կայացել է 2020 թվականի սեպտեմբերին։

Այն արտադրվել է HBO Europe-ի կողմից Alea Media պրոդյուսերական ընկերության հետ միասին, որն ստեղծվել է Mediaset España Comunicación-ի և Այտոր Գաբիլոնդոյի կողմից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Manuel Roig-Franzia, The Washington Post, March 21, 2019 "‘Homeland’ captures the personal costs of Spain’s violent political conflict"
  2. «HBO Europe's 'Patria' Strikes a Chord in San Sebastian». 2020 թ․ սեպտեմբերի 20.
  3. info@f-s.am, FutureSystems. «Հայրենիք». Newmag Publishing House. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 27-ին.
  4. Croft, Jennifer (2019 թ․ մայիսի 2). «Repercussions From a Political Murder Play Out in a Spanish Village». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2020 թ․ հունվարի 30-ին.
  5. 5,0 5,1 ««Patria» será publicada en catalán el 3 de abril de 2019». abc (իսպաներեն). 2018 թ․ դեկտեմբերի 27. Վերցված է 2020 թ․ հունվարի 30-ին.
  6. Hermoso, Borja (2017 թ․ փետրվարի 13). «'Patria', el incómodo espejo de Euskadi». El País (իսպաներեն). ISSN 1134-6582. Վերցված է 2020 թ․ հունվարի 30-ին.
  7. Արամբուրու, Ֆերնանդո (2022). Հայրենիք. Երևան: Newmag. ISBN 978-9939-884-60-8.
  8. Morán, Carmen (2017 թ․ ապրիլի 22). «Fernando Aramburu gana el premio de la Crítica por su libro 'Patria'». El País (իսպաներեն). ISSN 1134-6582. Վերցված է 2020 թ․ հունվարի 30-ին.
  9. Cruz, Juan (2017 թ․ հոկտեմբերի 17). «Fernando Aramburu, premio Nacional de Narrativa por 'Patria'». El País (իսպաներեն). ISSN 1134-6582. Վերցված է 2020 թ․ հունվարի 30-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]