Հայրապետ Հայրապետյանի անվան թիվ 78 հիմնական դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայրապետ Հայրապետյանի անվան թիվ 78 հիմնական դպրոց
Տեսակդպրոց
Հիմնադրված է1958
Անվանված էՀայրապետ Հայրապետյան
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՀասցեԵրևան, Կենտրոն վարչական շրջան, Մարշալ Բաղրամյան պողոտա, 59 ա շենք
Կայքyerevanschool78.blogspot.com

Հայրապետ Հայրապետյանի անվան թիվ 78 հիմնական դպրոց, հանրակրթական դպրոց Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ Դպրոցը կոչվում է մանկագիր, գրող Հայրապետ Հայրապետյանի անունով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցը հիմնադրվել է 1958 թվականին։ 1962 թվականից դարձել է անգլիական թեքումով։ 1977 թվականին դպրոցը տեղափոխվել է նոր մասնաշենք։

Դպրոցում ուսուցումը իրականացվում է հայերենով։ Որպես օտար լեզու ուսուցանվում է ռուսերեն, անգլերեն (խորացված), ֆրանսերեն և պարսկերեն (նախասիրական պարապմունքների տեսքով՝ շաբաթը երեք ժամ)։ Դպրոցում գործում են երկլեզու դասարաններ, որտեղ բնագիտական առարկաները ուսուցանվում են ֆրանսերեն լեզվով։

Դպրոցը համագործակցում է ՀՀ արտաքին գործերի նախարարության, Իրանի Իսլամական հանրապետության դեսպանատան, Բրիտանական խորհրդի, Ֆրանսիական դեսպանատան, Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան, Սիրիայի դեսպանատան, «Եվրասիա» համալսարանի, Տուրիզմի հայկական ինստիտուտի, Երևանի պետական համալսարանի, Երևանի պետական մանկավարժական համալսարանի, Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանի հետ[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներ
  2. «Հայրապետ Հայրապետյանի անվան թիվ 78 հիմնական դպրոց». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]